Միառասպել կամ Միասնական առասպել, ամերիկացի գիտնական Ջոզեֆ Քեմփբելի կողմից առաջին անգամ տվյալ իմաստով կիրառված եզր, որը նա փոխարինել է Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհացը» վեպից։ Միառասպելի տակ Քեմփվելը ի նկատի ուներ յուրաքանչյուր առասպելաբանական համակարգի դեպքում հերոսի ճանապարհորդությունների և կյանքի միասնական կառուցվածքը։ Նրա կարծիքով, մեզ հայտնի յուրաքանչյուր առասպելում հերոսը անցնում է միևնույն փորձությունները և կյանքի միևնույն ճանապարհ։ Միևնույն կառուցվածքը բնորոշ է, օրինակ, ինչպես Հին Հունաստանին կամ Սկանդինավիային, այդպես էլ Հին Հնդկաստանին։

Միառասպելը որպես համապարփակ առասպել խմբագրել

Միառասպելը բոլոր ժողովուրդների համար ոչ թե միայն միասնական նախօրինակ է, այլ նաև միասնական, համապարփակ առասպել։ Այդ իմաստով միառասպելը ի հայտ է գալիս դեռ Հին Հունաստանի ժամանականերում, երբ Իսիդայի պաշտամունքը սկսվում է տարածվել Միջերկրայքով։ Ընդ որում առասպելը ընկնելով տարբեր մշակույթների մեջ դրանց ազդեցության տակ ոչ թե փոխվում է, այլ սկսում է ժամանակի ընթացքում բոլոր մշակույթների համար ընդհանուր գծեր յուրացնել, այդպիսով ջնջելով դրանց միջև եղած սահմանները

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել