Միայնակը (ֆիլմ)
«Միայնակը» (անգլ.՝ A Man Apart), 2003 թվականի ամերիկա-գերմանական մարտաֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ֆ. Գերի Գրեյի կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Ռուսաստանում ֆիլմը վաճառքի է հանվել 2003 թվականի հուլիսի 17-ին։ Ֆիլմի արտադրության բյուջեն կազմում էր 36 միլիոն, ընդհանուր շահույթը՝ 44 միլիոն դոլար։ Գլխավոր դերերում Վին Դիզել, Թիմոթի Օլիֆանտ, Լորենս Թեյիթ։
Միայնակը անգլ.՝ A Man Apart | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | քրեական ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ, դրամա և աչալուրջների մասին ֆիլմ |
Թեմա | վրեժ և Թրմանյութերի դեմ պայքարի վարչություն |
Թվական | ապրիլի 4, 2003[1] և օգոստոսի 28, 2003[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆ․ Գարի Գրեյ[3][4][5] |
Պրոդյուսեր | Վին Դիզել |
Սցենարի հեղինակ | Փոլ Շոյրինգ[6] |
Դերակատարներ | Վին Դիզել[7][4][5][…], Larenz Tate?[7][4][5][…], Ջինո Սիլվա[4][8], Թիմոթի Օլիֆանտ[7][4][5][…], Քեն Դավիթյան[8], Սթիվ Իստին[4][8][6], Ջեֆֆ Կոբեր[4][8], Ժակլին Օբրադորս[4][5][8][…] և Խուան Ֆեռնանդես դե Ալարկոն[8] |
Օպերատոր | Ջեք Գրին |
Երաժշտություն | Էն Դադլի |
Մոնտաժ | Robert Brown? |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Մալիբու |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 36 000 000 $[9] |
Շահույթ | 44 000 000 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՆահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի հատուկ բաժինը փորձում է ձերբակալել Մեքսիկայի թմրավաճառին։ Այդ ժամանակ «Դիաբլո» կոչվող պլանտացյաի տարածքի և նարկոբարոնի տիտղոսի համար պայքար է սկսվում։ Հանցագործը բանտարկված է, առաջադրանքը կատարված է։ Ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց գլխավոր հերոսի՝ Շոն Վեթերի կինը սպանվում է ուղարկված մարդասպանի կողմից։ Գլխավոր հերոսը հուսահատության մեջ անընդհատ իրեն նույն հարցն է տալսի. Ով և ինչու։ Հաջորդ գործողության ընթացքում Վեթերը ծեծում է կասկածյալներից մեկին, ում համարում էր իր կնոջ սպանողը։ Ոստիկանության պետը 6 ամսով Շոնին զրկում է ոստիկանական նշանից։ Բայց նա չի դադարում պայքարե։ Նրա մտերիմ ընկեր և գործընկեր Դեմետրիուսի օգնությամբ նա սկսում է տեղեկություններ փորփրել «Սատանայի» մասին։ Ընդ որում, հենց նարկոբարոն Մեմո Լորսերոնը, ում բանտարկել էր Շոնը, տեղեկություններ էր հաղորդում Շոնին։ Նա իր տեսակետն ունի Դիաբլոյի վերաբերյալ. առաջին հերթին նա սպանել է Շոնի կնոջը և երեխային, երկրորդը Շոնին խոստացել է հանել դաշնային բանտից։ Շոնը իր գործընկեր և մտերիմ ընկեր Դեմետրիուսի հետ, հասնում է թմրանյութերի բիզնեսի գագաթ՝ դեպի «Դիաբլո»։ Վերջապես, հասնելով Դիաբլո, Շոնը սպանեց նրան և Դիմետրիուսի հետ տուն է վերադառնում։ Բայց սա վերջը չէ. Լուսերոյին տեղափոխող ավտոբուսի վրա սկսվում են կրակել, և Լյուսերոն փախչում է։ Փաստերն ապացուցում են, որ մարդասպանը հենց Լուսերոն է։ Այդ ժամանակ Շոնը անձամբ գնում է Լուսերոյի հայրենիք։ Վեթերը Լուսերոյին հանձնում է իշխանությանը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դերակատարում | կերպարի բնօրինակ անվանումը |
---|---|---|
Վին Դիզել | Շոն Վեթեր | DEA Agent Sean Vetter |
Լորենս Թեյիթ | Դեմետրուս Հիքս | DEA Agent Demetrius Hicks |
Թիմոթի Օլիֆանտ | Հոլիվուդյան Ջեք | Hollywood Jack |
Ջենո Սիլվա | Մեմո Լուսերո | Memo Lucero |
Ջեֆ Քոբեր | Պամոնա Ջո | Pomona Joe |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Extreme Rage - Kinokalender Dresden
- ↑ A Man Apart — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 A Man Apart (2003)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 AlloCine Un homme à part (ֆր.)
- ↑ 6,0 6,1 http://www.elfilm.com/title/262676
- ↑ 7,0 7,1 7,2 A Man Apart
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 A Man Apart (2003) - IMDb
- ↑ 9,0 9,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=manapart.htm
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայք(անգլ.)