Մեր տոնածառի ծանոթները

«Մեր տոնածառի ծանոթները», ռուսական կարճամետրաժ նկարված մուլտֆիմ, արտադրվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը մասնակցել է «Սյուզալ-2005» փառատոնի տեղեկատվական ծրագրին։

Picto infobox cinema.png
Մեր տոնածառի ծանոթները
Знакомые нашей Ёлки
Մեր տոնածառի ծանոթները.jpg
Տեսակհամակարգչային անիմացիա,
Betacam-SP
Ժանրկենցաղային հեքիաթ
ՌեժիսորԴմիտրի Լազարև
ՍցենարիստԱնդրեյ Սալամատով
ՀնչյունավորումՅու. Ավշարով,
Վ. Գարկալին,
Ա. Բուդարինա,
Լ. Դոլգորուկովա,
Ա. Օրյոլ
ՊրոդյուսերԱ․ Կիրակոսյան
Բեմադրող նկարիչՄայա Բուզինա
ԱնիմատորներՄ․ Բիստրովա,
Ա․ Լուչիկեվ,
Ա. Մեդվեդեվա,
Մ. Բուզինա,
Ե. Գրոշեվա
ԵրաժշտությունՎիկտոր Տրետյակով
Հնչյունային օպերատորՎ․ Կրուգլով
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե 37 վրկ․
Թվական2004

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ ընտանիքը զարդարում է Նոր տարվա տոնածառը։ Հետո հայրը գնում է հեռուստացույց դիտելու, մայրը՝ հեռախոսով խոսելու, իսկ փոքրիկ որդին տխրում է՝ մտածելով, որ իր առաջին Ամանորը ձանձրալի կլինի, առանց հյուրերի, «նեղ ընտանեկան շրջանում»։ Հանկարծ հնչում է դռան զանգը, և բնակարանի շեմին հայտնվում Արջը՝ պնդելով, որ նա այն տոնածառի ծանոթն է, որը նրանք զարդարել են։ Սիրալիր ու եղելությունից մի քիչ ցնցված ընտանիքը նրան նստացնում է սեղանի մոտ։ Արջը պատմում է՝ որքան տխուր է նշել Ամանորը անտառում՝ իր որջում։ Մայրիկն առաջարկում է Արջին իրենց հետ դիմավորել Ամանորը։ Արջն անմիջապես համաձայնվում է, և պատրաստվում քնել՝ իր հետ վերցնելով տորթը։ Դրան հետևում է դռան երկրորդ զանգը, և բնակարանի դիմաց հայտնվում է նապաստակը։ Նապաստակին հյուրասիրում են կաղամբով և գազարով, և նա սկսում է ասել, որ պետք չէ կանչել այլ կենդանիներին՝ աղվեսին, վայրի խոզին, վեհանձն եղջերուին և արջին, սակայն, իմանալով, որ արջն արդեն այդտեղ է, միանգամից փոխում է իր դիրքորոշումը։

Կեսգիշեր է։ Մինչ հայրն իր որդու հետ զանգի ղողանջների ներքո սեղանն էին գցում, մայրը գնում է իրեն կարգի բերելու և վերադառնում է կարմիր երեկոյան զգեստով և մի տորթ ձեռքին։ Տանտերը և հյուրերը նստում են սեղանի շուրջ, երբ հանկարծ լսվում է դռան երրորդ զանգը, և հայտնվում է եղջյուրներով մի տարօրինակ արարած, ով, ինչպես պարզվեց, ամանորյա դիմակով տատիկն էր։ Նրան ուրախությամբ դիմավորում են, իսկ հետո բոլորն ուրախանում և պարում են, իսկ բոլորից շատ՝ փոքրիկ տղան։

Կինոնկարի ժամանակ ցուցադրվում են այլ բնակարանների պատուհաններ՝ պարող մարդկանց ուրվագծերով։

Մուլտֆիլմի մասինԽմբագրել

Դ. Լազարևի «Մեր տոնածառի ծանոթները» ժամանակակից ընտանեկան հեքիաթի ավանդույթի շարունակության փորձն է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.

ՀղումներԽմբագրել