Ժոզեֆինա Մերտլ Կորբին (անգլ.՝ Josephine Myrtle Corbin, մայիսի 12, 1868(1868-05-12), Լինկոլն շրջան, Թենեսի, ԱՄՆ - մայիսի 6, 1928(1928-05-06), Cleburne, Տեխաս, ԱՄՆ), կրկնակի կոնքերով և չորս ոտքերով ծնված ամերիկուհի։ Նրա փոքր «ներքին» ոտքերից յուրաքանչյուրը զույգ էր կազմում առողջ ոտքերից մեկի հետ։ Ըստ Կորբինի՝ նա կարող էր շարժել ներքին ոտքերը, բայց դրանք շատ թույլ էին, ուստի դրանցով քայլել հնարավոր չէր։ Իր կյանքի ընթացքում շրջիկ կրկեսներում աշխատել է որպես դերասանուհի, բացի այդ, գրավել է իր ժամանակի բժիշկների լուրջ ուշադրությունը[1]։

Մերտլ Կորբին
անգլ.՝ Myrtle Corbin
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1868(1868-05-12)
ԾննդավայրԼինկոլն շրջան, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 6, 1928(1928-05-06) (59 տարեկան)
Մահվան վայրCleburne, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկրկեսի դերասան և sideshow performer
 Myrtle Corbin Վիքիպահեստում

Կորբինի հայրը՝ Վիլյամ Հ. Կորբինը, դստեր ծննդյան ժամանակ 25 տարեկան էր, իսկ մայրը՝ Նենսի Կորբինը (օրիորդական անունը՝ Սալլինս), դստեր ծննդյան ժամանակ 34 տարեկան էր։ Բժիշկները, որոնք ծննդաբերությունից անմիջապես հետո հետազոտել են երեխային, նշել են, որ երկու ծնողներն էլ շատ նման էին միմյանց․ «Երկուսն էլ շիկահեր էին, ունեին կապույտ աչքեր և շատ սպիտակ մաշկ»․ նրանք այնքան նման էին, որ բժիշկները կասկածել են նրանց՝ «արյունակից հարազատներ» լինելու մեջ։ Կորբիններն ունեցել են չորս որդի և չորս դուստր, այդ թվում՝ Նենսիի առաջին ամուսնությունից ծնված դուստրը[2]։

Փոքրիկ Մերտլի ծնունդն արտասովոր որևէ բանով աչքի չի ընկել, ըստ նրա մոր, որն ուրախ էր այդ կապակցությամբ. բժիշկները, ովքեր հետազոտել են երեխային նրա ծննդից անմիջապես հետո, նշել են, որ հասարակության ուշադրությունը «ճակատագրական կլիներ երեխայի և, հնարավոր է, մոր համար»[3]։ Կորբինն ուժեղ երեխա էր․ ծնվելուց երեք շաբաթ անց նա կշռում էր 10 ֆունտ, և, ինչպես հաղորդվում էր նույն տարում տպագրված ամսագրում, «մեծանում է առողջ» և «իրեն լավ է զգացում»։

Տասներեք տարեկանում սկսել է մասնակցել շրջիկ կրկեսների ներկայացումների՝ «Տեխասցի չորսոտանի աղջիկ» կեղծանունով։ Նրա ելույթների առաջին գովազդային բրոշյուրներից մեկը նկարագրել է նրան որպես «այնքան քնքուշ, որքան ամառային արևը, և այնքան երջանիկ, որքան օրը կարող է շարունակվել»[4]։ Նրա հայտնիությունն այնպիսին էր, որ շրջիկ կրկեսների մի քանի սեփականատերեր սկսել են կեղծ չորսոտանի կանանց ներկայացնել հասարակությանը, և նույնիսկ այն ժամանակ, երբ Կորբինն ինքն այլևս ելույթներ չէր ունենում, նրա հետ դեռ մրցում էր կեղծ լրացուցիչ ոտքերով մի քանի կանայք։

Մերտլ Կորբինը մոտավորապես 1880 թվականին

Տասնինը տարեկանում Կորբինն ամուսնացել է Քլինթոն Բիկնելլի հետ, որից ունեցել է հինգ առողջ երեխա՝ չորս աղջիկ և մեկ տղա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gould, George, and Walter Pyle. Anomalies and Curiosities of Medicine, W. B. Saunders, 1898, p.194
  2. Jaggard, William Wright. Joined Twins. Cyclopaedia of the Surgical Diseases of Children, Medical and Surgical : Vol. I / ed. by John M. Keating. — J. B. Lippincott Company, 1889. — P. 933.
  3. Parvin, Theophilus. The Western Journal of Medicine. — Vol. III. — T. Parvin & Co, 1868. — P. 585.
  4. Bogdan, Robert. Freak Show: Presenting Human Oddities for Amusement and Profit. — The University of Chicago Press, 1988. — P. 230.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերտլ Կորբին» հոդվածին։