Մերսեդես Մարկո դել Պոնտ (անգլ.՝ Mercedes Marcó del Pont, օգոստոսի 28, 1959(1959-08-28), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի տնտեսագետ, 2010-2013 թվականներին եղել է Արգենտինայի Կենտրոնական բանկի նախագահ[4]։

Մերսեդես Մարկո դել Պոնտ
իսպ.՝ Mercedes Marcó del Pont
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1959(1959-08-28) (64 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա[1]
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան և Եյլի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրFederal Administration of Public Revenues?[2] և Արգենտինայի կենտրոնական բանկ[3]
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ և President of the Central Bank of Argentina?
ԿուսակցությունIntegration and Development Movement?
Ստորագրություն
Изображение автографа
 Mercedes Marcó del Pont Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերսեդես Մարկո դել Պոնտը ծնվել և մեծացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հյուսիսային մասում։ Մերսեդեսը Բուենոս Այրեսի համալսարանում սովորել է տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 1987 թվականին նա ԱՄՆ-ի Յեյլի համալսարանում ստացել է միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան[5]։

Վերադառնալով Արգենտինա՝ Մերսեդեսն աշխատանքի է տեղավորվել զարգացման հետազոտությունների քաղաքականության գծով գլխավոր խորհրդական։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Մարկո դել Պոնտն աշխատել է Բուենոս Այրեսում՝ որպես ներդրումների խթանման քաղաքականության խորհրդատու։ Մարկո դել Պոնտը եղել է արդյունաբերության նախարարի գլխավոր քաղաքական խորհրդականը (2002 թվականի հունվարից մինչև մարտ) և 2004 թվականին գրել է «Ճգնաժամը և տնտեսության բարեփոխումը» գիրքը[5]։

2008 թվականի մարտին Մարկո դել Պոնտը նշանակվել է Արգենտինայի խոշորագույն առևտրային բանկի՝ Արգենտինական ազգային բանկի նախագահ[6]։

2010 թվականի փետրվարի 3-ին Մարկո դել Պոնտը ստացել է Արգենտինայի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը[7]։

2012 թվականին Global Finance ամսագիրը Մերսեդես դել Պոնտին անվանել է աշխարհի կենտրոնական բանկի վատագույն ղեկավար[8]։

Մերսեդես Մարկո դել Պոնտն ամուսնացած է հայտնի տեղացի հոգեբույժ Խորխե Կաֆերատի հետ։ Զույգը ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lanata J. 10 K (իսպ.): Datos y hechos en los años de la grietaBuenos Aires: 2014. — P. 13. — 584 p. — ISBN 978-950-49-3903-0
  2. La AFIP promueve a un alfil de Echegaray, pese a que está acusado de estafa
  3. Mon H. A. Boudou-Ciccone y la máquina de hacer billetesBuenos Aires: 2013. — P. 191. — ISBN 978-950-49-3158-4
  4. «Mercedes Marcó del Pont: una heredera del desarrollismo (16.03.2008)». lanacion.com.ar.
  5. 5,0 5,1 «PERFILES: Mercedes Marcó del Pont». diagnosticopolitico.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  6. «Aníbal Fernández: "Redrado no entra más al Banco Central». clarin.com.
  7. «Cristina confirmó la remoción de Redrado y designó a Marcó del Pont como nueva titular del Central». telam.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  8. Госпожа председатель // Коммерсантъ FM
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Մարկո դել Պոնտ» հոդվածին։