Մերուժան Ստեփանյան, (1993, Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2016, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ անհավասար ուժերով մղված մարտում։

Մերուժան Ստեփանյան
1993 - 2016
ԾննդավայրԳյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԳյումրի
Ծառայության տարիներ2014-2016
Կոչումավագ լեյտենանտ
Հրամանատարն էր4-րդ դասակի
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում։ Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր։ Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում[1]։

Մարտական գործողություններ խմբագրել

Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումից զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը[2]։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 4-ին ժամը 18:00-ին, Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 6-ին, ժամը 13:00-ին:

Ծանոթագրություններ խմբագրել