Մերձմոսկովյան ածխային ավազան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մերձմոսկովյան ածխային ավազան (ռուս.՝ Подмосковный угольный бассейн), գորշ ածխի ավազան Ռուսաստանի Դաշնությունում։ Զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Կալինինոյի, Սմոլենսկի, Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի և Ռյազանի մարզերի տարածքի մի մասը։ Հանույթը հիմնականում կենտրոնացված է Տուլայի մարզում։ Ածխաբեր նստվածքների մակերեսը (մինչև 200 մ խորությունը) հասնում է մոտ 120 հզ․ Կմ2, աղեղնաձև գոտու լայնությունը՝ 80-100 Կմ։ Ածուխների ընդհանուր պաշարը՝ 11, 8 միլիարդ տ, որից հետախուզված է 5, 3 միլիարդ տ։ Հանքավայրերը հայտնաբերված են 1772 թվականին, սիստեմատիկ հանույթը սկսվել է 1855 թվականին։ Մերձմոսկովյան ածխային ավազանը գտնվում է Արևելա-Եվրոպական պլատֆորմի Մոսկովյան սինեկլիզի հարավային և արևմտյան մասերում։ Ստորին կարբոնի հասակի ածխաբեր ավազա-կավային հաստվածքն ունի մոտ 50 մ հզորություն։ Այն պարունակում է ածուխների մինչև 14 շերտ, որոնցից շահագործվում է սովորաբար մեկը, սակավ՝ երկուսը՝ 1, 5-3 մ հզորությամբ։ Ածուխները գորշ են, մեծ մասամբ հումուսային, բարձր մոխրայնությամբ և ծծմբի զգալի պարունակությամբ։ Այրվող զանգվածի ջերմությունը 28, 2 Մջ/կգ (6750 կկալ/կգ) է։ Հանքավայրերը շահագործվում են գլխավորապես ստորգետնյա եղանակով (ածուխների տարեկան արդյունահանման մոտ 90%)։
Մերձմոսկովյան ածխային ավազան | |
---|---|
Տեսակ | coal basin? |
Երկիր | ![]() |
![]() | |
![]() |
Ածուխներն օգտագործվում են Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական մարզերի խոշոր ՊՇԷԿ-ներում և ՋԷԿ-երում, ցեմենտի, քիմիական, մեքենաշինական արդյունաբերության մեջ և կենցաղային կարիքների համար։ Բացի ածխից, Մերձմոսկովյան ածխային ավազանում արդյունահանվում են քարաղ, գիպս, հրակայուն կավեր, բոքսիտներ, երկաթի հանքաքար, ֆոսֆորիտներ, շինարարական ավազ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Brockhaus_and_Efron_Encyclopedic_Dictionary_b54_066-1.jpg/240px-Brockhaus_and_Efron_Encyclopedic_Dictionary_b54_066-1.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 497)։ ![]() |