Հրակայուն ապարներ, բնական նյութեր, որոնք առանց փոփոխության դիմանում են ուժեղ տաքացմանը՝ չկորցնելով իրենց ամրությունը։ Օգտագործվում են վառարանների կառուցման և բարձր ջերմաստիճանային արտադրություններում օժանդակ իրերի (հալոցներ, մուֆելներ) պատրաստման համար։ Այդ կապակցությամբ հրակայուն ապարներին, բացի հրակայունությունից, ներկայացվում են նաև դիմակայության պահանջներ՝ գազերի, շլակների և մշակվող հալված զանգվածի քիմիական ներգործության նկատմամբ։ Գլխավոր հրակայուն ապարներն են՝ քրոմիտային երկաթաքարը, մագնեզիտը և դոլոմիտը, հրակայուն կավերը, քվարցը և քվարցային ապարները, գրաֆիտը, բոքսիտը, ասբեստը և այլն։

Հրակայուն ապարները օգտագործվում են ինչպես հում (քրոմիտ, կավեր) վիճակում, այնպես էլ հատուկ պատրաստված և մշակված իրերի ձևով (մագնեզիտային աղյուս, շամոտ)։

Հայաստանում հայտնի է Թումանյանի հրակայուն կավերի հանքավայրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618 CC-BY-SA-icon-80x15.png