Մերձանտարկտիկական գոտի, աշխարհագրական գոտի Հարավային կիսագնդում, բարեխառն և անտարկտիկական գոտիների միջև։ Օվկիանոսային գոտի է անտարկտիկական մթնոլորտային ճակատի սեզոնային տեղաշարժերի սահմանում՝ հարավային լայնության 65—67° և 58—60° միջև։ Զմռանը գերակշռում են անտարկտիկական, ամռանը՝ բարեխառն լայնությունների օդային զանգվածները։ Զմռանը օդի միջին ջերմաստիճանը —5 °C-ից մինչև —15°С է, ջրինը՝ —1, 5 °C-ից մինչև -2°С։ Ամռանը օդի և ջրի ջերմաստիճանը 0-2°С է։ Զմռանը ամբողջ տարածությունն զբաղեցնում են ձևով ծածկված լողացող սառույցները, շատ են այսբերգները։ Հաճախակի են հողմերը, ձնաբքերը և մառախուղները։ Կլիմայի դաժանությանը նպաստում են օդի բարձր խոնավությունը և փոթորկային քամիները, որոնք առաջանում են ցուրտ մայրցամաքի և համեմատաբար տաք ծովի միջև եղած ճնշման մեծ գրադիենտի հետևանքով։ Տեղումների տարեկան քանակը 500 մմ է, գլխավորապես՝ ձնային։ Ամռանը տարածքն ազատվում է սառույցներից։ Ջրի աղիությունը տարվա ընթացքում քիչ է փոփոխվում (33—34%)։ Բնորոշ է ծովի ալիքայնությունը (ալիքների բարձրությունը՝ 2—5 մ/ից մինչև 10 մ)։ Զարգացած է պլանկտոնը, որի շնորհիվ հարուստ է ձկներով և թռչուններով։ Մերձանտարկտիկական գոտին կետորսության հիմնական շրջանն է։ Կղզիները ծածկված են մամուռներով, քարաքոսերով և թփուտներով։

Անտարկտիկա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 494