Մերի Տե Տաի Մանգակահիա (մաորի՝ Meri Te Tai Mangakāhia, մայիսի 22, 1868(1868-05-22), Hokianga Harbour, Far North District, Նորթլենդ, Նոր Զելանդիա - հոկտեմբերի 10, 1920(1920-10-10), Panguru, Far North District, Նորթլենդ, Նոր Զելանդիա), Տե Ռարավա ցեղից, նորզելանդացի, մաորի քաղաքական գործիչ, ֆեմինիստ։ Մանգակահիան կրթություն է ստացել Օքլենդի Սուրբ Մարիամի վանքում, եղել է մասնագետ դաշնակահար[1][2]։ Ամուսինը` Համիորա Մանգակահիան Հաուրակիից, 1892 թվականին ընտրվել է Մաորիների խորհրդարանի (Կոտահիթանգա) վարչապետ։ Հոկի ծոցում գտնվող խորհրդարանի 1893 թվականի մայիսին կայացած նիստում Մերի Տե Տաի Մանգակահիան առաջարկել է, որ կանանց իրավունք տրվի ընտրել տվյալ խորհրդարանի անդամներին, ինչպես նաև պատգամավոր դառնալ[3][4]։ Քանի որ այդ ժամանակ մաորիացի շատ կանայք սեփականատեր էին և ինքնուրույն էին տնօրինում հողը, նրա կարծիքով` կանայք պետք է իրավունք ունենային իրենց կարծիքն արտահայտել վարչական հարցերի լուծման ժամանակ։ Չնայած, որ Մերի Տե Տաի Մանգակահիային չի հաջողվել հասնել Մաորիների խորհրդարանում նման որոշման ընդունմանը, սուֆրաժիստ կանանց շարժման ջանքերով 1893 թվականի սեպտեմբերին Նոր Զելանդիայի խորհրդարանն օրենք է ընդունել կանանց հավասար ընտրական իրավունքներ տրամադրելու մասին[5]։ Այսպիսով, Նոր Զելանդիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը կանանց հավասար ընտրական իրավունքներ է տրամադրել տղամարդկանց հետ[6]։

Մերի Տե Տաի Մանգակահիա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1868(1868-05-22)
ԾննդավայրHokianga Harbour, Far North District, Նորթլենդ, Նոր Զելանդիա
Մահացել էհոկտեմբերի 10, 1920(1920-10-10) (52 տարեկան)
Մահվան վայրPanguru, Far North District, Նորթլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և սուֆրաժիստ
ԱմուսինHamiora Mangakahia?
 Meri Mangakāhia Վիքիպահեստում

Մերի Տե Տաին շարունակել է ակտիվորեն զբաղվել նորզելանդական քաղաքականությամբ, եղել է Կոտահիթանգայի կանանց կոմիտեի անդամ։ Կոմիտեն ավելի ուշ վերակազմավորվել է որպես «Մաորի կանանց բարեկեցություն» միություն (անգլ.՝ Maori Women’s Welfare League)[7]:

Մահացել է 52 տարեկանում գրիպից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Taonga, New Zealand Ministry for Culture and Heritage Te Manatu. «Mangakahia, Meri Te Tai». teara.govt.nz (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  2. Clarke, Chanel (2018 թ․ նոյեմբերի 14). «Meri's parliamentary chest and Mary Ann's chair». Auckland War Memorial Museum – Tāmaki Paenga Hira. Վերցված է 7 May 2019-ին.
  3. Mangakahia, Meri Te Tai — Dictionary of New Zealand Biography — Te Ara
  4. «Trailblazers: Meri Te Tai Mangakāhia». The New Zealand Herald. 2019 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Exhibitions & Events - Archives New Zealand. Te Rua Mahara o te Kāwanatanga». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Te Manatū Taonga, Ministry for Culture and Heritage. «Mangakahia, Meri Te Tai». Te Ara – The Encyclopedia of New Zealand (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Brook, Karen. «Meri Te Tai Mangakāhia». Our Wāhine | 125 Extraordinary New Zealand Women (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել