Մերի Ուոլքոթ
Մերի Ուոլքոթ (անգլ.՝ Mary Walcott, հուլիսի 5, 1675, Սեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ - 1719), 1692-1693 թվականներին Սալեմի վհուկների դատավարության ժամանակ հրավիրված վկա, եղել է «տանջանքի ենթարկված» աղջիկներից։
Մերի Ուոլքոթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1675 |
Ծննդավայր | Սեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ |
Մահացել է | 1719 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Mary Walcott Harwood Վիքիպահեստում |
Կյանք
խմբագրելԾնվել է 1675 թվականի հուլիսի 5-ին, Կապիտան Ջոնաթան Ուոլքոթի (1639–1699) և նրա կնոջ՝ Մերսի Սիբլիի (1644-1683) դուստրն է, երկուսն էլ Սալեմից են եղել, 1692 թվականին՝ դատավարության մեկնարկի ժամանակ եղել է 17 տարեկան։ Նրա հորաքույրը Մերին՝ Սեմյուել Սիբլիի կինը (1657-1708), եղել է առաջին անձը, որն առաջին անգամ ցուցադրել է Տիտուբային և նրա ամուսնուն՝ Ջոն Ինդիանին ինչպես պատրաստել «վհուկների թխվածք», դրանով շներին կերակրելու համար, այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի նա և իր ընկերները հստակ իմանան, թե ով է տանջել նրանց։ Ջոզեֆ Ֆելթը «The Annals of Salem» (1849 թվականի հրատարակություն) գրքի, երկրորդ հատորի 476 էջում՝ [քաղաքային արձանագրություններից]՝
1692 թվականի մարտի 11՝ «Սեմյուել Սիբլիի կին Մերին հեռացվում է տեղի եկեղեցու հետ շփումից՝ Ջոնին (Տիտուբայի ամուսնուն) տված խորհուրդների համար, ըստ որոնց նրանք պետք է կատարեին վերոնշյալ փորձարկումները, իսկ շփումը կվերականգնվի՝ անմեղության ապացուցումից հետո»
Ամուսնություն
խմբագրել1696 թվականի ապրիլի 28-ին ամուսնացել է Այզեք Ֆեյրերի հետ, որը Մասաչուսեթսի Ուոբորն քաղաքում ծնված Ջոն Ֆեյրերի որդին է։ Նրանք ունեցել են մի քանի երեխաներ և տեղափոխվել են Մասաչուսեթսի Թաունսենդ քաղաք։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1701 թվականին Դեվիդ Հարվուդի հետ Մասաչուսեթսի Սատոն քաղաքում։ Նրանք ունեցել են 9 երեխա՝
- Մերի Հարվուդ (1702-1753)
- Էմմա Հարվուդ (ծնվել է 1705 թվականին) (ամուսին՝ Էբենզեր Մաքինթայր, 23 մայիսի, 1728)
- Հաննա Հարվուդ (ծնվել է թվականին) (ամուսին Էբենզեր Թուիս, 1752)
- Դեյվիդ Հարվուդ (ծնվել է 1708 թվականին, Սալեմ, Էսեքս, Մասաչուսեթս, մահացել է՝ 22 օգոստոսի, 1781, Սատոն, Ուորքեսթեր, Մասաչուսեթս (կին՝ Մարգարետ Քոքս, մարտի 13, 1730/31, Սալեմ, Էսեքս, մասաչուսեթս))
- Էլիզաբեթ Հարվուդ (1711-173) (Ամուսին՝ Բենջամին Մոուլթոն, հոկտեմբեր, 1734)
- Էզրա Հարվուդ (ծնվել է 1715 թվականին)
- Էլիս Հարվուդ (ծնվել է 1720 թվականին, Սալեմ, Մասաչուսեթս) (ամուսին՝ Ջոնաթան Նոուրս կրտսեր, 12 օգոստոսի, 1743)
- Աբսալոմ Հարվուդ (ծնվել է 1723 թվականին) (կին՝ Աննա Բոյս, 23 սեպտեմբերի, 1748)
- Սոլոմոն Հարվուս (ծնվել է 1725 թվականին) (կին՝ Էբիգեյլ Ֆելփս, 20 դեկտեմբերի, 1748 և Սառա Թեյլոր 4 դեկտեմբերի, 1752)
Ուշ տարիներ
խմբագրել1729 թվականին տեղափոխվել են Սատոն և թողել են իրենց երեխաներից մի քանիսին Սալեմ քաղաքում ապրելու։ Դեյվիդը մասնագիտությամբ ջուլհակ է եղել և մահացել է 1744 թվականին։ Մերի Ուոլքոթը հավանաբար մահացել է 1752 թվականին[1]։
Աղբյուրներ
խմբագրել- Perley, Sidney (1928). The History of Salem Massachusetts. Vol. 1–3. ISBN 9780740460319. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Essex Institute (1927). Vital Records of Salem Massachusetts. Vol. 1–6. ISBN 1153428784.
- Sanborn, Melinde Lutz (1987). Essex County Massachusetts Probate Records, 1630–1840. Vol. 1–2. ISBN 0961871105.
- Sawtelle, Ithamar B., ed. (1878). History of the Town of Townsend, Middlesex County, Massachusetts: 1676–1878. ISBN 978-1112145001.
- Hallowell, Henry C. (1992). Vital Records of Townsend, Massachusetts. ISBN 9780880820301.
- Stearns, Ezra S., ed. (1908). Genealogical and Family History of the State of New Hampshire. Vol. II. էջ 591. ISBN 9781462261413.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ U.S. and International Marriage Records, 1560-1900
Record Name: Mary Wolcott
Gender: Female
Birth Place: MA
Birth Year: 1675
Spouse Name: David Harwood
Marriage Year: 1701
Number Pages: 1
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ուոլքոթ» հոդվածին։ |