Մերգել
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերգել (այլ կիրառումներ)
Մերգել, նստվածքային ապար. կազմված է կալցիտից կամ դոլոմիտից և կավային միներալներից։ Կարբոնատային և կավային բաղադրամասերի փոխհարաբերությունները կարող են տարբեր լինել։ Սովորաբար մերգել են համարում այն ապարը, որը պարունակում է 30—90% СаСО3 կամ MgC03 և, համապատասխանաբար, 70—10% կավային մասնիկներ։ Մերգելները լինում են՝ կավային, կրաքարային, կավճանման և դոլոմիտային, իսկ ըստ խառնուրդների՝ սիլիկահողային, գլաուկոնիտային, ավազային, փայլարային, բիտումինոգային, ածխային։ Գույնը բազմազան է, ավելի հաճախ՝ բաց։ Մերգելները լայնորեն տարածված են բնության մեջ և հանդիպում են բոլոր դարաշրջաններում՝ սկսած պրոտերոզոյից։ Օգտագործվում է որպես հումք ցեմենտի արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 490)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերգել» հոդվածին։ |