Ֆլորենս Մադլեն Սայերս, ավելի հայտնի՝ որպես Մեջ Սայերս (անգլ.՝ Florence Madeleine Syers կամ անգլ.՝ Madge Syers, աղջկական անունը՝ Քեյվ, սեպտեմբերի 16, 1881(1881-09-16)[1], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 9, 1917(1917-09-09), Վեյբրիջ, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գեղասահորդուհի։ Նա առաջին կինն է եղել, որը մասնակցել է աշխարհի գեղասահքի առաջնությանը և դարձել է նաև Օլիմպիական խաղերի Չեմպիոն։ 1908 թվականին Մեջը 27 տարեկանում նվաճել է օլիմպիական խաղերի մեդալ, և մինչև այժմ նա պահպանում է իր ամենատարեց մարզիկի և կանանց գեղասահքի օլիմպիական խաղերի չեմպիոնի դիրքը։ Նույն օլիմպիական խաղերում Մեջը նվաճել է բրոնզե մեդալ զուգասահքում իր ամուսնու և մարզչի Էդգար Սայերսի հետ։

Մեջ Սայերս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1881(1881-09-16)[1]
ԾննդավայրՔենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 9, 1917(1917-09-09) (35 տարեկան)
Մահվան վայրՎեյբրիջ, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգեղասահորդուհի
ԱմուսինEdgar Syers?
 Madge Syers Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մեջ Քեյվին չմուշկների վրա կանգնեցրել է մարզիչ Էդգար Սայերսը։ Մեջն ու Էդգարն ամուսնացել են 1899 թվականին։ 1902 թվականին Մեջ Սայերսը կարողացել է փորձել իր ուժերը 1902 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունում, քանի որ պարզվել է, որ Չմշկորդների միջազգային միության կանոնակարգը մասնակիցների սեռի մասին տարբերակում չի ունեցել, քանի որ այդ ժամանակ չլսված բան էր, որ որևէ կին կորոշեր մտնել սպորտային մրցակցության մեջ։ Սայերսը դուրս է եկել սառույցի վրա երկար կիսաշրջազգեստով և երկրորդ տեղն է զբաղեցրել շրջանցելով ծագմամբ գերմանացի Մարտին Գորդոնին և արգենտինացի Գորացիո Տորոմեին, որը մշտապես բնակվում էր Անգլիայում։ Այդ մրցաշարի հաղթող հայտնի Ուլրիխ Սալչոուն այնքան տպավորված է եղել Մեջի սահքով, որ նրան է նվիրել իր ոսկե մեդալը[2]։

Նրա հաղթանակից հետո աշխարհի գավաթի կազմակերպիչները լրացրել են կանոնների բացը՝ արգելելով կանանց մրցել տղամարդկանց հետ։ Պաշտոնական վարկածն այն էր, որ երկար կիսաշրջազգեստը դատավորներին խանգարում է տեսնել դահուկորդի ոտքերը և որոշել չմշկելու որակը։ Այնուհետև Սայերսը սկսել է սահել սրունքին չհասնող կիսաշրջազգեստով, ինչն էլ դարձել է նորաձևության նոր միտում։

1903 թվականին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի գեղասահքի առաջին առաջնությունը։ Այս մրցույթին կարող էին մասնակցել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Մեջը և Էդգարը մասնակցել են նոր մրցաշարին։ Մեջը գրավել է առաջին տեղը։ 1904 թվականին Մեջ Սայերսը ևս մեկ անգամ դարձել է Մեծ Բրիտանիայի չեմպիոն։

1906 թվականին Չմշկասահքի միջազգային միությունը հաստատել է կանանց մենախաղերն Աշխարհի գեղասահքի 1906 թվականի առաջնությունում։ Սայերսը դարձել է գեղասահքի աշխարհի առաջնության առաջին կին չեմպիոնուհին և կրկնկել է հաղթանակը 1907 թվականի Աշխարհի Գեղասահքի Առաջնությունում։ Զուգագեղասահքը ծրագրում ներկայացվել է 1908 թվականի Աշխարհի Գեղասահքի առաջնությունում։

1908 թվականին գեղասահքն առաջին անգամ ներառվել է 1908 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ[3]։ Մեջ Սայերսը դարձել է Օլիմպիական խաղերում մենասահքի առաջին չեմպիոնուհին։ Նա նաև մասնակցել է այս Օիմպիական խաղերի զուգագեղասահքում և իր ամուսնու՝ Էդգար Սայերսի հետ զբաղեցրել է երրորդ տեղը։

1908 թվականին Օլիմպիական խաղերից հետո Սայերսը թողել է գեղասահքն առողջական խնդիրների պատճառով։ Նա մահացել է 1917 թվականին գրիպից 35 տարեկան հասակում։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

 
Էդգար և Մեջ Սայերսներ, 1908 2вакан

Կանանց մենասահք խմբագրել

Մրցաշար/Թվական 1906 1907 1908
Օլիմպիադաներ ոսկի
Գեղասահքի աշխարհի առաջնություն ոսկի ոսկի

Զուգընկեր խմբագրել

(Էդգար Սայերսի հետ)

Մրցակցություն/Տարի 1908
Օլիմպիադաներ բրոնզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Москвин, Виктор (2019 թ․ հոկտեմբերի 10). «Наука и спорт как жизненная стратегия». Publishing House Triumph. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Столетняя история Чемпионатов Мира по фигурному катанию на коньках (Одиночное катание), СПОРТ САРАЕ» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջ Սայերս» հոդվածին։