Մենինգիզմը կլինիկական համախտանիշ է, որի ժամանակ դիտվող ախտանիշերից են պարանոցի մկանների կարկամվածությունը (ծոծրակային կարկամվածություն), լուսավախությունը (ֆոտոֆոբիա) և գլխացավը։ Այն վկայում է ուղեղապատյանների գրգռման մասին, որոնք կարող են պատահել, օրինակ, մենինգիտի, ենթաոստայնային արյունազեղումների և այլ հիվանդությունների դեպքում։ "Մենինգիզմ" եզրույթն օգտագործվում է այն դեպքում, երբ նկարագրված ախտանիշերը պայմանավորված չեն ուղեղապատյանների բորբոքումով․ այն հաճախ է պատահում երեխաների մոտ տարբեր, սուր ընթացքով հիվանդությունների ժամանակ[2]։ Այս դեպքում դիտվող այլ նշաններից են Կեռնիգի ախտանիշը և Բրուձինսկու թվով երեք ախտանիշերը.

Մենինգիզմ
Տեսակախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններneck stiffness?, Brudziński's sign?, Kernig's sign? և straight leg raise?[1]
ՀՄԴ-9781.6
ՀՄԴ-10R29.1

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Մենինգիզմի մասին վկայող հիմնական ախտանիշներն են ծոծրակային կարկամվածությունը, Կեռնիկի ախտանիշը և Բրուձինսկու ախտանիշը։ Այս նշանները չունեն բարձր զգայունություն․ մենինգիտի դեպքում չափահաս անձանց մոտ ծոծրակային կարկամվածությունը առկա է 30% դեպքերում, իսկ Կեռնիգի կամ Բրուձինսկու ախտանիշները կարելի նկատել միայն 5% դեպքերում[3]։

Ծոծրակային կարկամվածություն խմբագրել

Ծոծրակային կարկամվածությունը դա պարանոցը դեպի առաջ ծալելու անկարողությունն է՝ պարանոցային մկանների բարձր լարվածության պատճառով։ Եթե պարանոցի ծալումը ցավոտ է, սակայն հնարավոր է կատարել ամբողջ ծավալով, ապ դա չի գնահատվում որպես ծոծրակային կարկամվածություն։[փա՞ստ]

Կեռնիգի ախտանիշ խմբագրել

Կեռնիգի ախտանիշը դրական է համարվում, երբ ստորին վերջույթը կոնք-ազդրային և ծնկան հոդերում 90 աստիճան անկյան տակ ծալված դիրքով փորձում են կատարել տարածում ծնկահոդում, սակայն դա լինում է շատ ցավոտ՝ մկանային դիմադրության պատճառով[4]։ Սա վկայում է, օրինակ, ենթաոստայնային արյունազեղման կամ մենինգիտի առկայության մասին[5]։

Բրուձինսկու ախտանիշ խմբագրել

Յոզեֆ Բրուձինսկին (լեհ.՝ Józef Brudziński, 1874–1917, լեհ մանկաբույժ) առանձնացրել է մի քանի մենինգեալ նշաններ։ Ամենահաճախ օգտագործվող նշանը երբեմն անվանում են Բրուձինսկու վերին կամ պարանոցային ախտանիշ, որի դեպքում հիվանդի պառկած դիրքում պարանոցը դեպի առաջ հարկադրաբար ծալելիս նկատվում է ստորին վերջույթների ակամա ծալում և սեղմում որովայնին[3][6]։

Բրուձինսկու մյուս ախտանիշներից են[7].

  • Բրուձինսկու միջին կամ ցայլային ախտանիշը, որի դեպքում ցայլային համաճոնի շրջանում ճնշում գործադրելիս կարելի է տեսնել ակամա սրունքների զատում և ծալում կոնք-ազդրային և ծնկան հոդերում[8]։
  • Բրուձինսկու ստորին ախտանիշ կամ Բրուձինսկու ռեֆլեքս, որի դեպքում մի ստորին վերջույթը հարկադրաբար ծալելու և որովայնին սեղմելու դեպքում նկատվում է մյուս ստորին վերջույթի ակամա ծալում և սեղմում որովայնին, իսկ ծալված վերջույթի ուղղման դեպքում մյուս վերջույթը ևս ուղղվում է[9]։
  • Այտային նշան, երբ այտոսկրից մի փոքր ներքև սեղմելու դեպքում բարձրացնում է բազուկները և ծալում արմնկահոդերը[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. ICD9Data.com - Diagnosis Codes, Meningismus
  3. 3,0 3,1 Thomas KE, Hasbun R, Jekel J, Quagliarello VJ (2002). «The diagnostic accuracy of Kernig's sign, Brudzinski's sign, and nuchal rigidity in adults with suspected meningitis». Clin. Infect. Dis. 35 (1): 46–52. doi:10.1086/340979. PMID 12060874.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Kernig VM (1882). «Ein Krankheitssymptom der acuten Meningitis». St Petersb Med Wochensch. 7: 398.
  5. O'Connor, Simon; Talley, Nicholas Joseph (2001). Clinical Examination: A Systematic Guide to Physical Diagnosis. Cambridge, MA: Blackwell Publishers. էջ 363. ISBN 0-632-05971-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Brudzinski J (1909). «Un signe nouveau sur les membres inférieurs dans les méningites chez les enfants (signe de la nuque)». Arch Med Enf. 12: 745–52.
  7. doctor/2299 at WhoNamedIt
  8. 8,0 8,1 Brudzinski J (1916). «Über neue Symptome von Gehirnhautentzündung und -reizung bei Kindern, insbesondere bei tuberkulösen». Berl Klin Wochensch. 53: 686–90.
  9. Brudzinski J (1908). «Über die kontralateralen Reflexe an den unteren Extremitäten bei Kindern». Wien Klin Wochensch. 8: 255–61.