Մենիմաստություն
Մենիմաստություն, բառի մեջ միայն մեկ իմաստի առկայությունը։
Սովորաբար մենիմաստ են լինում տերմինները կամ գիտաբառերը։ Օրինակ՝ թթվածին, ածխածին, մանրէ, թոքաբորբ, անկյունագիծ, քանորդ, խնձորենի, թխկի և այլն։
Տերմինաբանական արժեք ունեցող բառերից բացի՝ մենիմաստ կարող են լինել առարկա և հատկանիշ ցույց տվող որոշ գոյականներ ու ածականներ, մակբայներ, դերանուններ, ինչպես նաև ձայնարկությունները։ Գոյականներից մենիմաստ են՝ գրասեղան, գդալ, բազմոց, սպասքապահարան և այլն։
Ածականներից մենիմաստ են այնպիսինները, որոնք գլխավորապես ցույց են տալիս ինչ նյութից լինելը կամ վերացական հատկանիշ, օրինակ՝ փայտե, փղոսկրյա, անդորր, մեծադղորրդ, լայնաշառաչ, հասարակական, գյուղային և այլն։
Մենիմաստ են նաև․
- Դերանունները, օրինակ՝ ես, դու, մենք, այնքան, այստեղ, ինչպես և այլն,
- մակբայների մեծ մասը, օրինակ՝ երեկ, ուշ, շուտ, կրկին և այլն,
- Ձայնարկությունները, օրինակ՝ վա՜խ, հե՜յ, ա՜խ և այլն։
Չթեքվող խոսքի մասերին պատկանող բառերի մենիմաստությունը բացատրվում է նրանով, որ դրանք բառային ընդհանուր իմաստ են արտահայտում, և առարկաների ու երևույթների զուգորդման, հետևաբար և փոխաբերության հնարավորությունը դրանցում բացառվում է։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
- Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
- Ա. Մուրվալյան, Հայոց լեզվի բառային կազմը, Երևան, 1955։
- Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1982։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։