Մենդի Մամազաիրովա

ղրղզ բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ

Մենդի Մամազաիրովա (ղրղզ.՝ Меңди Мамазаирова, մայիսի 1, 1943(1943-05-01), Kara-Suu District, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղզ բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, Ղրղզստանի և ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1993): 20-րդ դարի նշանավոր ղրղզ բանաստեղծ, Տոկտոգուլի անվան մրցանակի դափնեկիր Ժոլոն Մամիտովի կինն է։

Մենդի Մամազաիրովա
ղրղզ.՝ Меңди Мамазаирова
Ծնվել էմայիսի 1, 1943(1943-05-01) (80 տարեկան)
ԾննդավայրKara-Suu District, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Լեզուղրղզերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՂրղզստանի համալսարան
Պարգևներ
Order of Manas, 3rd class և «Դանկ» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մենդի Մամազաիրովան ծնվել է 1943 թվականի մայիսի 1-ին, Կոնուր-Ժազում (այժմ՝ Ղրղզստանի Օշի մարզի Կարա-Սուուսկի շրջան)։ 1965 թվականին ավարտել է Ֆրունզեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (այժմ՝ Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարան1965 թվականից աշխատել է Ղրղզական ԽՍՀ պետական հեռուստառադիոկոմիտեում։ 1967-1971 թվականներին դասավանդել է Կարա Սուուսկի շրջանի միջնակարգ դպրոցում։ 1971-1974 թվականներին եղել է տեղական գավառագիտական թանգարանի տնօրեն, 1974 թվականին՝ թերթի թղթակից։ 1995-1996 թվականներին եղել է Ազատտիկ ռադիոկայանի թղթակից, հետագայում՝ Ղրղզստանի պետական հեռուստատեսության թղթակից, 1996 թվականի օգոստոսից՝ հեռուստամեկնաբան[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Մենդի Մամազաիրովան գրական գործունեությամբ սկսել է զբաղվել ուսանողական տարիներից։ Նրա առաջին ստեղծագործությունը եղել է «Սամատ, մեն սենի իզդեպ կելդիմ» պատմվածքը, որը տպագրվել է 1975 թվականին «Ала-Тоо» ամսագրում։ 1979 թվականին հրատարակվել է «Սալամատսինբի կուն» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակվել են բանաստեղծությունների, պատմվածքների և վեպերի ժողովածուներ և հրապարակախոսական վեպեր, ինչպիսիք են՝ «Нөшөр» («Տարափ»), «Жайдын эң ысык күнү», «Туулуп өскөн үй», «Ак канаттуу чабалекей», «Кайгыдан тургуздум сага бир эстелик», «Турумтай»[2], «Энелер үнү», «Таарынган шаар», «Тур, улуу Журт!»: Մամազաիրովային մեծ համբավ և փառք բերեց «Տուրումտայ» վեպը։

Մամազաիրովան զգալի ներդրում է ունեցել կիրգիզական դրամատուրգիայում։ Նրա կողմից են ստեղծվել «Наристеге арналган хризонтема» («Քրիզանթեմներ մանկիկի համար»), «Аппак аял, айдагы кыз», «Кымгуут түшкөн бир кечте» պիեսները[3]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Գրականության և արվեստի բնագավառում ունեցած ակնառու ծառայությունների համար Մենդի Մամազաիրովան արժանացել է պատվոգրերի, 2007 թվականին՝ «Դանկ» մեդալի, 1993 թվականին՝ «Ղրղզստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի» կոչման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Прозаик, поэт Менди Мамазаирова
  2. «Мамазаирова, Менди - Турумтай : Роман, повесть, рассказ - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  3. Admin. «В Москве состоялся литературно-музыкальный вечер, посвященный 70-летию нашей поэтессы Меңди Мамазаировой - VESTI.KG - Новости Кыргызстана». vesti.kg (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.