Մեյ Դե Սոուսա

ամերիկացի երգչուհի, դերասանուհի

Մեյ Դե Սոուսա (անգլ.՝ May De Sousa, նոյեմբերի 6, 1884(1884-11-06), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 8, 1948(1948-08-08), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի[1]։

Մեյ Դե Սոուսա
Ծնվել էնոյեմբերի 6, 1884(1884-11-06)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 8, 1948(1948-08-08) (63 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Քեմել գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
ԿինոՊոիսկID 1732143

Կենսագրություն խմբագրել

Նա Չիկագոյի խուզարկուներից մեկի` Ջոն Դե Սոուսայի (1856—1941) և իր կնոջ Քարրիի (1861—1910) աղջիկն է։ Նա նաև ունեցել է կրտսեր եղբայր` Մարվին Դե Սոուսան[2]։ Հանրաճանաչ է դարձել 1898 թվականին, երբ կատարեց Ջոն Կոուգլինի բալլադը` «Dear Midnight of Love»[3]:

1913 թվականին Դե Սոուսան հայտարարեց իր սնանկության մասին։

1918 թվականին Ավստրալիայում կայացած թատերական հյուրախաղերից հետո Դե Սոուսան ավարտեց իր կարիերան, ամուսնացավ տեղացի բժշկի հետ և տեղափոխվեց Շանհայ։ 1943 թվականին Չինաստանի երկամյա ճամբարներից հետո[4] նա վերադարձավ ԱՄՆ և սկսեց հավաքարար աշխատել դպրոցում[4]։ Մահացել է բարեգործական հիմնարկությունում` թերսնման պատճառով, 63 տարեկան հասակում[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Մեյ Դե Սոուսան ամուսնացել է երկու անգամ.

  • Իտոն Արթուր Հեյնս, Նյու Յորքի Նանդա քաղաքի բորսային գործարար[4][6]։ Նրանք ամուսնացել են 1910 թվականի ապրիլի 24-ին Հարվեստրոնում[7]։ Ասում են, որ ամուսնու` իրեն հաճախ ծեծելու պատճառով Մեյը բաժանվում է նրանից 1993 թվականին[8][9]։
  • Բժիշկ Ուիլյամ Է. Օ’Հարա (1879-1941), ավստրալիացի վիրաբույժ[4]։ Նրանք հանդիպել են 1918 թվականին, երբ Մեյը հյուրախաղերով հանդես էր գալիս Ավստրալիայում։ Նրանք ամուսնացել են 1919 թվականին Մելբուրնում, իսկ այլ աղբյուրներում նշում են 1920 թվականը։ Մահացել է 1941 թվականին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New York To See "Dollar Princess". Charles Frohman Gets American Rights And Expects To Make A Hit. Wants May De Sousa In It. She Is Now Playing Engagement in Berlin Offered Her Just as She Was Sailing for This Country». New York Times. 1908 թ․ ապրիլի 24. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  2. John De Sousa; findagrave.com Retrieved March 11, 2015
  3. Casey, Robert J. (2007) [1952]. Chicago Medium Rare. էջեր 18, 241. ISBN 978-1-4067-5819-1. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Once Famous Soprano Dies in Charity Ward», Lodi News-Sentinel, 11 August 1948
  5. «Milestones». Time. 1948 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  6. «La Belle Americaine», The Nunda (NY) News, unknown date
  7. «May De Sousa Was an April Bride», The New York Times, 8 May 1910
  8. «Actress Tells Divorce Court How Husband Beat Her, Sparing Her Face Because That Meant Earning Power», The Milwaukee Journal, 23 December 1914
  9. «Annual Summary Local Events 1933», The Nunda (NY) News, 5 January 1934

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Դե Սոուսա» հոդվածին։