Մեղմոց, սարդին (ֆրանս․ sourdine* իտալ․ surdina, լատ․ surdus — խուլ, խուլ հնչող), երաժշտական գործիքների հնչումը խլացնող և երանգը մասնակիորեն փոխող հարմարանք։ Լարային աղեղնավոր գործիքների համար փայտից, մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված սեղմիչ է, որ հագցվում է «իշուկի» վրա, փողային մունղշտուկավոր գործիքների համար՝ մետաղից, փայտից կամ ստվարաթղթից պատրաստված տանձաձև անոթ, որ տեղադրում են փողաբերանում։

Մեղմոց
Որակավորումերաժշտական գործիքի մաս և Damper?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղմոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 446