Մեհման Հուսեյնով

Ադրբեջանցի բլոգեր

Մեհման Հուսեյնով (ադրբ.՝ Mehman Rafiq oğlu Hüseynov, նոյեմբերի 24, 1989(1989-11-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի տեսաբլոգեր, ֆոտոբլոգեր, լրագրող, քաղաքական ակտիվիստ, իրավապաշտպան և քաղբանտարկյալ[1]։

Մեհման Հուսեյնով
ադրբ.՝ Mehman Hüseynov
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1989(1989-11-24) (34 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 24-ին Բաքվում։ Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստանալով բակալավրի աստիճան։

Ձերբակալություն խմբագրել

Ձերբակալվել է 2017 թվականի հունվարի 9-ի առավոտյան Բաքվում։ Մինչև այդ Հուսեյնովը համացանցում էր տեղադրել զանազան թանկարժեք անշարժ գույքի լուսանկարներ, որոնք, ըստ իրեն, պատկանում են պետական պաշտոնյաների[2]։ Հուսեյնովը պնդել է նաև, որ դրանից հետո իրեն ենթարկել են խոշտանգումների[3]։

Հուսեյնովը հանդիսանում է սոցիալական ցանցերում գործող Սանջաղ (ադրբ.՝ SANCAQ) հասարակական-քաղաքական հանդեսի խմբագիր։ Նա նաև գլխավորում է Institute for Reporters’ Freedom and Safety (IRFS) իրավապաշտպան կազմակերպությունը[4]։ Մինչև ձերբակալությունը սկսել էր «Կոռումպացված պաշտոնյաների որս» շարժումը, որի նպատակն էր պետական պաշտոնյաների կոռումպացված լինելու փաստերի հայթայթումը և ներկայացնումը[5]։

Ձերբակալության հաջորդ օրը Նասիմիի շրջանի դատարանի որոշմամբ տուգանվել է 200 մանաթի՝ «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու համար»[5]։ Հետագայում իրեն այցելած արտասահմանցի բժիշկները հաստատել են, որ Հուսեյնովը ենթարկվել է խոշտանգումների։ 2017 թվականի մարտի 3-ին Սուրախանիի շրջանի դատարանի դատավճռով Հուսեյնովը «զրպարտության» հոդվածով դատապարտվել է երկու տարի ազատազրկման[5]։

Ձերբակալության հասարակական արձագանքը խմբագրել

2019 թվականի հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությունը Բաքվում բազմամարդ ցույց է կազմակերպել՝ Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Ցույցի ժամանակ իշխանությունը արգելափակել են համացանցային կապը, և ցուցարարները զրկված են սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու, ակցիայի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mehman Hüseynov kimdir?» (ադրբեջաներեն). www.bbc.com. 2019 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 07-01-2019-ին.
  2. «Rights Groups Demand Justice for journalist Mehman Huseynov Tortured in Azerbaijan PEN International». www.pen-international.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  3. «Rights Groups Demand Justice for journalist Mehman Huseynov Tortured in Azerbaijan | Reporters without borders». RSF (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  4. «Azerbaijani journalist Mehman Huseynov detained overnight». European Federation of Journalists (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Mehman Huseynov Sentenced». Frontline Defenders. Frontline Defenders. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  6. Ադրբեջանական ընդդիմությունը բազմամարդ ցույց է անցկացնում Բաքվում