Մեհերրեմ Ալիև
Մեհերրեմ Աբիշ օկլի Ալիև (ադրբ.՝ Məhərrəm Abış oğlu Əliyev, հոկտեմբերի 20, 1951, Մախտա, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի գեներալ-գնդապետ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական-ԱՀ Նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետ[1][2]։
Մեհերրեմ Ալիև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1951 (71 տարեկան) |
Ծննդավայր | Մախտա, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան և ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Մահարրամ Ալիևը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 20-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Մախթա գյուղում։ Նա 1973 թվականից ծառայել է ներքին գործերի մարմիններում։
1978 թվականին ավարտել է Մոսկվայի միջնակարգ հատուկ միլիցիայի դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է աշխատել քաղաքի ոստիկանության 131-րդ բաժանմունքում։ 1980-1992 թվականներին աշխատել է Բաքվի շրջանային ոստիկանության վարչությունների քրեական հետաքննության կառույցներում տարբեր պաշտոններում։
1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Համամիութենական իրավաբանական ինստիտուտը։ Նա աշխատել է Բաքվի Նիզամիի, Սաբունչուի, Խաթայիի, Սաբայիլ շրջանների ոստիկանության բաժանմունքներում։
1993-2007 թվականներին եղել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետ։ 2007-2011 թվականներին նա աշխատել է որպես Տաջիկստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
ԱՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 5-ի հրամանով նա նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2019 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական-ԱՀ Նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետ։