Արման Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Երիցյան (1975[1]), հայ ռեժիսոր։
Արման Երիցյան | |
---|---|
Ծնվել է | 1975[1] |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (2000) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 3771430 |
Գործունեություն
խմբագրել2000 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունում եղել է «Դարի հերոսները» փաստագրական շարքի ռեժիսորը։ Մրցանակակիր ֆիլմերի՝ «Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի» հեղինակ է։ Նկարահանել է նաև սոցիալական հոլովակներ։ Աշխատել է Monarch Films-ում, Ինտերնյուզ Հայաստանում, Russian Today և այլ հայկական հեռուստաալիքներում։
Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, Banff World Media փառատոնում, Russia Documentary կինոփառատոնում, Saratov Sufferings միջազգային վավերագրական կինոփառատոնում, Message to Man միջազգային կինոփառատոնում և Հարավային Կովկասի երիտասարդ վավերագրող կինոռեժիսորների ֆորումում[2]։
2007 թվականից համագործակցում է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ։
Պետք է որսորդի պես համբերատար լինել։ Վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է։ Եթե համբերատար չեղար, ոչնչի չես հասնի։ Պետք է նաև աննկատ լինես, համբերես, մինչև նրանք կբացվեն, քեզ կվստահեն իրենց գաղտնիքները։ Բայց դու էլ քո հերթին ազնիվ պիտի լինես ու նրանց բոլոր գաղտնիքները չհրապարակես։ - Արման Երիցյան[3]
|
Ֆիլմեր
խմբագրելՖիլմ | տարի |
---|---|
Վերջ | 2003 |
Ուզում եմ ասել | 2003 |
Բաց երկնքի տակ | 2005 |
Ողջույն, Ֆելլինի | 2006 |
Արամ Խաչատրյան | 2007 |
Հայաստանի վերջին լարախաղացը | 2010 |
Donkeymentary | 2012 |
Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է | 2014 |
Մեկ, երկու, երեք... | 2015 |
Մրցանակներ
խմբագրել2015 թվականին Արման Երիցյանի Մեկ, երկու, երեք... ֆիլմը Ոսկե ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում որպես լավագույն վավերագրական ֆիլմ արժանացել է Ոսկե ծիրան մրցանակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Մեկ, երկու, երեք…». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Տարեց մարդիկ ընդամենը մի բան են ուզում մեզնից».