Մեծ տոնը և հայ ուսուցիչը ու գրողը

«Մեծ տոնը և հայ ուսուցիչը ու գրողը», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Մեծ տոնը և հայ ուսուցիչը ու գրողը
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1913
ՎիքիդարանՄեծ տոնը և հայ ուսուցիչը ու գրողը

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին։

Հովհաննես Թումանյանն ծրագրած է եղել 1913 թվականի աշնանը գրել մի ընդարձակ հոդված` հայկական դպրոցների ուսուցիչների և գրականության ու գրողների վիճակի մասին։ Ներկայացվող նյութը դրա առաջին մասն է։ Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 230) հոկտեմբերի 13-ի համարում։ Սրա վերջում գրված է՝ «կշարունակվի», բայց շարունակությունն այդպես էլ չի տպագրվել[1]։

Երևանում`1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորի կազմողները մեկ թերի սևագիր-ինքնագիր են գտել բանաստեղծի արխիվում և հրատարակել «Դպրոցի և ուսուցչի մասին» վերնագրով, որպես առանձին հոդված պայմանականորեն թվագրելով` 1912-1913 թթ., մինչդեռ բաղադրությունից պարզ է, որ այդ ինքնագիրը հոդվածի խոստացված շարունակությունն է[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 604.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մեծ տոնը և հայ ուսուցիչը ու գրողը