Մեծ նարինջ (ռեստորան)
Մեծ նարինջ (ֆր.՝ Gibeau Orange Julep), ռեստորան և արագ սննդի կետ, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում[1][2]։ Ռեստորանի շենքն արտաքինից հիշեցնում է հասարակ նարնջի։ Կառույցն ունի երեք հարկ և ընդհանուր հաշվով քառասուն ոտնաչափ տրամագիծ։
Տեսակ | ռեստորան |
---|---|
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Կանադա, Քվեբեկ, Մոնրեալ |
Փողոց | Դեկար Բելվեդերի փողոց 7700 |
Կառուցի ձև | նարնջի օրինակով |
Հիմնադրված է | 1932 |
Բացված | 1932 թվական |
Պատմություն խմբագրել
Ռեստորանը բացվել է 1932 թվականին կանադացի առևտրական Հերմաս Ջեբյուի կողմից։ Նա նպատակ ուներ կառույցի ներսում վաճառել սեփական արտադրության նարնջի հյութերը։ 1945 թվականին Ջեբյուն նույն շենքի տեղում կառուցում է նարնջի կոնստրուկցիայով երկհարկանի կառույց, որը պետք է ծառայեր որպես ռեստորան։ Բացի այդ, առևտրականը նպատակ ուներ նաև այդ շենքի ներսում ապրել իր կնոջ և երեխաների հետ։ «Մեծ նարինջ» ռեստորանն իր ներկայիս տեսքը ստանում է 1966 թվականին՝ դիզայներ Օլյուս Բոյսի նախագծի շնորհիվ։ Արտաքին շերտը բաղկացած է լամինացված փայտից պատրաստված շշերի շրջանակից։
Այդ հարմարանքի շնորհիվ առանց էլեկտրական միջամտության շենքը երեկոյան ժամերին մասնակորեն լուսավորվում է։ Ժամանակի ընթացքում ռեստորանը ստանում է պատմական նշանակություն և սկսում ծառայել որպես բազմաֆունկցիոնալ սննդկի կետ։ Ներկայումս ռեստորանի մենյուում շեշտը դրված է կանադական խոհանոցի ճաշատեսակների վրա։
Մատուցվում են հիմնականում ազգային ճաշատեսակներ, ինչպես նաև արտասահմանյան երկրի խոհանոցներին բնորոշ որոշակի խորտիկներ։ Այն հայտնի է նաև որպես արագ սննդի կետ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մեծ նարինջ ռեստորանը։ Ի՞նչն է զբոսաշրջիկներին գրավում Կանադայում. Տորոնտո, Կանադա: ECW Press. 2003.
- ↑ Բրաունշթայն, Բիլլ (2007 թ․ մայիսի 30). «Հիմնական տեսարժան վայրեր և ուղղություններ». The Gazette. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ նարինջ (ռեստորան)» հոդվածին։ |