Մեծ ճահճահովվիկ

թռչունների տեսակներ

Մեծ ճահճահովվիկ (անգլ.՝ Porzana porzana), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։ Մարմնի երկարությունը 21-25 սմ է[1], թևերի բացվածքը՝ 37-42 սմ, քաշը 80-130 գ[2]։ Հասունի փետրածածկը վերևից դարչնագույն է, դիմային մասը՝ մոխրագույն։ Կուրծքը պատված է խիտ սպիտակ պտերով։ Ներքնապոչը բաց դարչնագույն-դեղին է։ Կտուցը դեղին է, հիմքը՝ կարմիր, ոտքերը՝ կանաչավուն։ Երիտասարդի դիմային մասը բաց գույնի է, կզակն ու կոկորդը՝ սպիտակ, կտուցը՝ կանաչավուն։ Կուրծքը և մարմնի կողքերը սպիտակ պտերով են։ Թաքնված թռչուն է։ Լողալիս և քայլելիս պոչը տմբտմբացնում է։

Մեծ ճահճահովվիկ
Մեծ ճահճահովվիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Ջրահովվիկներ
Ցեղ Ճահճահովվիկ
Տեսակ Մեծ ճահճահովվիկ
Լատիներեն անվանում
Porzana porzana
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրում

     Կլոր տարին      Ձմեռում


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Porzana porzana

Բնակվում է ճահճուտներում, դանդաղահոս գետակներում։ Սնվում է ջրային միջատներով, բույսերով։ Բույնը նման է հարթակի, պատրաստում է ջրային բույսերից, բնադրում է ջրի մոտակայքում։ Դնում է 34 մմ տրամագծով, ձիթապտղա-դարչնագույն՝ կարմրադարչնագույն պտերով 10-12 ձու։ ՀՀ-ում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1990 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ճահճահովվիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ճահճահովվիկ» հոդվածին։