Արագիլանմաններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագիլանմաններ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Ciconiiformes
| ||||||||
|
Արագիլանմաններ կամ երկարաոտներ (Ciconiiformes (Bonaparte, 1854); հնացած անվանումը լատ.՝ Gressores), թռչունների կարգ, նախկինում ներառում էր 3 ընտանիք[1]։ Սակայն 2008 թվականին գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ այս կարգի մեջ ընգրկված քաջահավերի (Threskiornithidae) ընտանիքը և տառեղների (Ardeidae) ընտանիքը, արագիլների (Ciconiidae) ընտանիքի հետ մոտ չեն[2]։ Ի պատասխան այդ բացահայտումների, Միջազգային Թռչնագիտական Ժողովը վերջերս վերադասակարգեց այդ ընտանիքի թռչուններին՝ ընդգրկելով նրանց հավալուսնանմանների (Pelecaniformes ) կարգի մեջ[3]։ Այդ փոփոխությունների հետևանքով, ըստ ժամանակակից դասակարգման, արագիլանմանների կարգը ընդգրկում է միայն մեկ ընտանիք՝ արագիլների (Ciconiidae) ընտանիքը[3]։
Արագիլանմանները երկար ոտքեր, երկար կտուց ու բարակ վիզ ունեցող թռչուններ են։ Նրանք դանդաղ քայլում են ցամաքի վրայով կամ ծանծաղուտներում և կերակուր են հայթայթում կտուցներով հողից կամ ջրից։ Բավականին տարբեր են լինում թե արտաքին տեսքով, և թե չափսերով։ Ձվադրում են ինչպես առանձին զույգով, այնպես էլ երամով։
Հայտնի է արագիլների 20 տեսակ[4]։ Համաձայն նախկին դասակարգման հաստատված էր միայն 19 տեսակ[5]։ Բայց 2014 թվականին, արագիլների ևս մի տեսակ ճանաչվեց՝ Աֆրիկյան սպիտակավիզ արագիլը (Ciconia microscelis), որը նախկինում համարվում էր Ասիական սպիտակագլուխ արագիլի (Ciconia episcopus) ենթատեսակ[6]։
Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ[7][8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ADW: Ciconiiformes: CLASSIFICATION»։ animaldiversity.org։ Վերցված է 2019 թ․ հունվարի 31
- ↑ Yuri Tamaki, Witt Christopher C., Steadman David W., Sheldon Frederick H., Moore William S., Miglia Kathleen J., Marks Ben D., Huddleston Christopher J., Harshman John (2008-06-27)։ «A Phylogenomic Study of Birds Reveals Their Evolutionary History»։ Science (անգլերեն) 320 (5884): 1763–1768։ ISSN 0036-8075։ PMID 18583609։ doi:10.1126/science.1157704
- ↑ 3,0 3,1 «August 2018 | Clements Checklist» (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 31
- ↑ «Storks (Ciconiidae)»։ www.hbw.com (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 2
- ↑ «Ciconiidae - storks | Wildlife Journal Junior»։ nhpbs.org։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 2
- ↑ «Ciconia microscelis (African Woollyneck)»։ oldredlist.iucnredlist.org։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 2(չաշխատող հղում)
- ↑ Ադամյան Մարտին Ս․, Քլեմ Դանիել Կրտսեր (2000)։ Հայաստանի թռչունները։ Դաշտային ուղեցույց։ ԱՄՆ: Հայաստանի ամերիկյան համալսարան
- ↑ Ադամյան Մարտին Ս․ (1985)։ Հայաստանի Թռչունները։ Երևան: Սովետական գրող