Մեծ Տիլ (մուլտֆիլմ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծ Տիլ (այլ կիրառումներ)

Մեծ Տիլ (էստ․՝ Suur Tõll), Մեծ Տիլի մասին պատմությունների հիման վրա էստոնացի ռեժիսոր Ռեյն Ռամաատի կողմից 1980 թ. Տալլինֆիլմ կինոընկերությունում նկարահանված մուլտֆիլմ։ Մուլտֆիլմը առաջին մրցանակի է արժանացել Վիլնյուսում կայացած Համամիութենական կինոփառատոնում (1981) և Օտտավայում կայացած Մուլտիպլիկացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (1982)։

Picto infobox cinema.png
Մեծ Տիլ
էստ․՝ Suur Tõll
Մեծ Տիլ (մուլտֆիլմ).jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
ԿերպարներՄեծ Տիլ
ՌեժիսորՌեյն Ռաամատ
ՍցենարիստՌեյն Ռաամատ
ԵրաժշտությունLepo Sumera?
ՕպերատորJanno Põldma?
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[1] և Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Լեզուէստոներեն և ռուսերեն
ԸնկերությունՏալլինֆիլմ
Տևողություն14 րոպե
Թվական1980[1]

ՍյուժենԽմբագրել

Սարեմաա կղզում ապրում էր Մեծ Տիլը՝ հսկա դյուցազունը։ Նրա կին Պիռետն էլ հսկա էր։ Հսկայական չափեր ունեին Տիլի տունը ու ձին։ Մի անգամ Տիլը վարում էր իր հողը, սակայն նրա թշնամին՝ Անմաքուրը, քարեր լցրեց Տիլի հողը։ Այդ ժամանակ դանիացիները հարձակվում են կղզու վրա, որի բնակիչներից շատերը զոհվում են կռվում։ Փրկվածներն օգնության են կանչում Տիլին։ Տիլը կնոջը հանձնարարում է կրակ վառել, իսկ ինքը գնում է հարևան կղզին՝ ճաշի համար կաղամբ բերելու, որպեսզի կռվից առաջ վերականգնի ուժերը։ Ճանապարհին նա տեսնում է ձկնորսական շրջված նավակ ու փրկում է խեղդվող ձկնորսին։

Ճաշելուց հետո Տիլը գնում է կռիվ։ Կղզու բնակիչներից շատերն էին զոհվել, բայց Տիլը նույնպես շատ թշնամիներ է կոտորում։ Այդ ժամանակ Անմաքուրն ավերում է Տիլի տունը։ Վերջինիս կինը, չդիմանալով այդ դժբախտությանը, մահանում է։ Տիլը հետապնդում է Անմաքուրին ու խեղդում ծովում։

Տիլը թաղում է կնոջը։ Նրան նորից կանչում են կռիվ. կղզու վրա նորից էին հարձակվել։ Տիլը զենքի փոխարեն մի սայլ է վերցնում ու գնում կռվի ամենաթեժ կետը։ Նա քաջաբար կռվում է, բայց սայլը ջարդվում է։ Տիլը կռանում է, որ վերցնի սայլի մի կտոր, սակայն թշնամու հրամանատարը հասցնում է կտրել Տիլի գլուխը։ Տիլը գլուխը փնտրելիս հրամանատարին բռնում է ու ճխլում բռան մեջ։ Այնուհետև նա վերցնում է իր գլուխ, քայլում որոշակի տարածություն, ընկնում ու մեռնում։ Նրա մարմինն ու գլուխը վերածվում են կանաչ բլուրների։ Մահից առաջ Տիլը խոստանում է օգնության հասնել մարդկանց, եթե թշնամին նորից հարձակվի։

ԳիրքԽմբագրել

1982 թ. «Մեծ Տիլ» մուլտֆիլմի հիման վրա գրվել է մանկական գիրք։ Այն բաղկացած է մուլտֆիլմի նկարիչ Յուրի Առռակի 28 մեծ պատկերազարդումներից ու մուլտֆիլմի սյուժեի համառոտ շարադրանքից։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Р. Раамат, Большой Тылль. Художник Юри Аррак. По мотивам эстонского народного сказания. Перевод с эст. М. Тальсон. Таллин, Периодика, 1982 г. 24 с.
  • М. Ямпольский, От эпоса к гротеску. Журнал «Искусство кино». Издательство Союза работников кинематографии СССР. 1981 г.
  • С. Асенин, Мир мультфильма. Идеи и образы мультипликационного кино социалистических стран. М. Искусство. 1986 г.
  • Chris Robinson, Puppets, Parables and Paradoxes։ Estonian Animation Before and After Independence. Animation Journal, AJ Press, 1998 г.
  • Chris Robinson, Estonian Animation։ Between Genius and Utter Illiteracy. John Libbey, 2006 г.