Մեծ Եղնախաղ
Մեծ Եղնախաղ, լեռնագագաթ Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանագլխին Եղնախաղի լեռնաշղթայի ամենաբարձր (3042 մ) կետը։ Շաղիկ գյուղից 9 կմ հարավ-արևմուտք[1]։ Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից։ Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Լանջերը զառիթափ են։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։
Մեծ Եղնախաղ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան, Վրաստան և Թուրքիա |
Լեռնաշղթա | Եղնախաղի լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3042 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |