Ավազային Մեծ անապատ

(Վերահղված է Մեծ Ավազային անապատից)

Ավազային Մեծ անապատ[1] (անգլ.՝ Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև[2][3]։ Տարածությունը 360 հզ. կմ² է, միջին բարձր, հարավում՝ 700 - 500 մ է, հյուսիսում՝ 300 մ է։ Գերակշռող կավա-աղուտային հարթավայրերը բաժանված են 10 - 12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտեմբեր–փետրվար) միջին ջերմաստիճանը 35 °C է, ձմռանը՝ 20 °C–ից 15 °C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն[4]։

Ավազային Մեծ անապատը Ավստրալիայի քարտեզին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Большая Песчаная пустыня // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  2. Environment Australia։ «Revision of the Interim Biogeographic Regionalisation for Australia (IBRA) and Development of Version 5.1 - Summary Report»։ Department of the Environment and Water Resources, Australian Government։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-05-ին։ Վերցված է 2007-01-31 
  3. IBRA Version 6.1 Archived 2006-09-08 at the Wayback Machine. data
  4. «Great Sandy Desert»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01