Մեխանիկական ձայնագրում, ձայնային հաճախության էլեկտրական ազդանշանների գրառման համակարգ, որը հիմված է մեծ ազդեցության ազդանշանակրի (սկավառակի) ձևի փոփոխության վրա[1]։ Սովորաբար մեխանիկական ձայնագրումը կատարվում է սկավառակի եզրից դեպի կենտրոն, ուստի ձայնաշառավիղը պարուրաձև է։ Մոնոֆոն ձայնագրման տեսակներն են՝

  1. Լայնական, երբ գրառող տարրի (կտրիչի) մեխանիկական տատանումերը տեղի են ունենում սկավառակի ուղղությամբ,
  2. Խորքային, երբ կտրիչը տատանվում է սկավառակի մակերևույթին ուղղահայաց,
  3. Միկրոձայնագրում՝ փոքր ամպլիտուդի տատանումներով լայնական ձայնագրում։

Ստերեոֆոնիկ ձայնագրման դեպքում կտրիչը տատանվում է սկավառակի մակերևույթի նկատմամբ 45° ան­կյուն ունեցող 2 փոխուղղահայաց ուղղություններով (լայնական-խորքային ձայնագրում)։

Պատմություն խմբագրել

Ձայնի ձայնագրման և նվագարկման առաջին սարքերը եղել են մեխանիկական երաժշտական գործիքները։ Նրանք կարող էին մեղեդիներ նվագել, բայց ի վիճակի չէին արձանագրել կամայական հնչյուններ, ինչպիսիք են մարդու ձայնը։ Մեխանիկական հայտնագործությունները նվագել ե թղթի, փայտի, մետաղական գլանափաթեթների, ծակոտկեն սկավառակների և այլ հարմարանքների վրա ձայնագրված երաժշտություն։ Բացի մարդու ձեռքերից, այդ մեխանիզմները կարող էին գործի դրվել նաև այլ ձևերով՝ ջուր, ավազ, բեռ, զսպանակ կամ էլեկտրականություն։

Վերածննդի դարաշրջանում հայտնվում են մի շարք մեխանիկական երաժշտական գործիքներ, որոնք օգտագործում են գլան՝ մեղեդիներ նվագելու համար, ինչպիսիք էին երգեհոնիկը (15-րդ դար), երաժշտական ժամացույցները (1598), մեխանիկական սպինետները (16-րդ դար), երաժշտական արկղերը, տուփերը (1815)։ Այս բոլոր գյուտերը կարող էին նվագել պահպանված երաժշտություն, բայց չէին կարող ձայնագրել տարբեր հնչյուններ, կենդանի կատարումներ և ունեին մեղեդիների սահմանափակ շարք։

Մեխանիկական դաշնամուրն առաջին անգամ ցուցադրվել է Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում 1886 թվականին՝ օգտագործելով թղթե ծակոտկեն ժապավեն, որը թույլ է տալիս ձայնագրել երկար հատվածներ։ Դաշնամուրների մեխանիզմը անընդհատ բարելավվում էր, և դրանց թողարկումը շարունակվել է մինչև 20-րդ դարի կեսերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։