Մեխակ Ծատուրյան
Մեխակ Զաքարի Ծատուրյան (1923, մարտի 3, գ. Լեռնային Ջագիր, Շամխորի շրջան, Ադրբեջան), հայ խորհրդային զինվորական, ավագ, Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ (1944 թ նոյեմբերի 10, 1945 թ մարտի 6, 1946 թ մայիսի 15)։
Մեխակ Զաքարի Ծատուրյան | |
---|---|
հուլիսի 1, 1923 (99 տարեկան) - | |
Ծննդավայր | Լեռնային Ջագիր, Շամխորի շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1942-1947 թթ |
Կոչում | ավագ |
Հրամանատարն էր | ավտոմատավորների ջոկ, հետախույզ հետևակային հետախուզական դասակ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պաշտոնաթող | 1947 |
Պարգևներ | Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ |
ԿենսագրությունԽմբագրել
1942 թվականի հուլիսից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Եղել է ավտոմատավորների ջոկի հրամանատար, ապա՝ հետախույզ հետևակային հետախուզական դասակում։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Դոնի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1944 թվականի սեպտեմբերի 29-30-ին Պլաշա սարի (ք. Ստակչինից 15 կմ հյուսիսարևելյան Չեխիա) հենակետի գրավման մարտում ոչնչացրել է 17 զինվոր ու սպա։ 1944 թվականի նոյեմբերի 10-ին ջոկի (796-րդ Հրաձգային գունդ, 141-րդ Հրաձգային դիվիզիա, 1-ին գվարդիայի բանակ, 1-ին Ուկրաինայի ռազմաճակատ) հրամանատար սերժանտ։ 1945 թվականի մարտի 26-ապրիլի 20-ին Գրոն, Նիտրա, Վագ, Մորավա գետերի (Չեխիա) գետանցման ժամանակ ոչնչացրել է 11 և գերել 12 զինվոր։ 1947 թվականին զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ։
ՊարգևներԽմբագրել
- Փառքի շքանշաններին արժանացել է Հունգարիայում, նախկին Չեխոսլովակիայում, Ավստրիայում մղված մարտերում դրսևորած արիության համար։
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի Կարմիր աստղի (Հր. 141-րդ Հրաձգային դիվիզիա, № 05, 28.01.45, № 2025186) շքանշան
- «Արիության համար» (Հր. 796-րդ հրաձգային գունդ, № 052, 31.12.44, № 1866675) մեդալ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 120)։ |