Մելիսա Սյոզեն (թուրքերեն՝ Melisa Sözen, հուլիսի 6, 1985(1985-07-06)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի[2]։ Հանդիսատեսին առավել շատ հայտնի է «Հոյակապ դար» հեռուստասերիալից։

Մելիսա Սյոզեն
թուրքերեն՝ Melisa Sözen
Ծնվել էհուլիսի 6, 1985(1985-07-06)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Մանկուց հետաքրքրություն է ունեցել արվեստի նկատմամբ և նկարահանվել է տարբեր գովազդային հոլովակներում, խաղացել է թատրոնում։ Մելիսան զբաղվում է նկարչությամբ և լուսանկարչությամբ, կինոյում նա նկարահանվում է 1997 թվականից։ Մելիսան հայտնի դարձավ «Եթե ես ամպ դառնայի», «Դանակի բերանը» սերիալներում հաջողությամբ նկարահանվելուց հետո։ Համաշխարհային ճանաչում դերասանուհուն բերեց խորվաթուհի Նորայի դերը (Էֆսուն-խաթուն)՝ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալում։

2014 թվականին նա Ձմեռային քնափություն ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին[3][4][5]։ 2015 թվականին այս դերի համար Լավագույն դերասանուհի անվանակարգում ստացել է «SIYAD Turkish Film Critics Association Award» մրցանակը։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի հուլիսի 31-ին Մելիսան ամուսնացել էր դերասան Ալիջան Յուջեսոյի հետ, 2014 թվականի փետրվարի 19-ին ամուսինները բաժանվել են։ 2014 թվականի կեսերից Մելիսան հանդիպում է երգիչ Խարուն Թեքինի հետ[6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1997 Հոր տունը
2000 Գեղեցիկ սերը Ջեյդա
2001 Ինձ հաջողություն մաղթիր Տուբա
2001 Ապրիլի անձրև Նիլյուֆեր
2001 Նոր կյանք Օզգյուր
2002 Խաղողի վազերով առանձնատունը
2002 Ինսայդերներ Զեյնել
2003 Մեծը և փոքրը Շեբնեմ
2003 Ծիծաղելի ֆիլմ Օզգե
2003 Դպրոցը Ջեյդա
2004 Փակ է բոլորի համար Ֆատոշ
2004 Կորցրած սերը Ներմին
2004-2006 Վարդերից նախշեր Ֆերիխա Գլխավոր դեր
2004 Հինգ չափումներ Գյուլեր
2005 Խելագար կապույտը Լարա
2005 Բախում Պինար
2005 Երկնքի եզրը Լեյլա
2005 Բանտարկյալը Այլին
2006 Ճանապարհ դեպի տուն 1914 Սաֆիյե
2006 Մղձավանջները սպասում են ձեզ տանը Բուրջու
2006-2007 Դանակի բերան Նիսան
2006 Պատասխան այցը Ջանսու
2006 Անիծված ճանապարհը Բուրջու
2007 Օրհնիր ինձ Գամզե
2007 Կանայք կպահպանեն աշխարհը Էջե
2009 Լրտես աղջիկները Ջովեր
2009-2010 Եթե ես ամպ դառնայի Նարին
2010 Որսորդական սեզոն Ասիյե Բուլուտ
2010 Հարավ-արևելյան պատմություն Այլին Սոլմազ
2010-2012 Ռեյս Այշե
2012 Հրաշալի հարյուրամյակ Էֆսուն-խատուն (Նորա) Երկրորդական դեր
2012 Փետրվար Յագմուր
2012 Ոչ, ես չեմ սիրում երկուշաբթիները Դենիզ
2013 Ինձ հետ դու կաս Սաբահ
2014 Անալիի որդիները Էջե
2014 Ձմեռային քնափություն Նիհալ
2015 Հինգ եղբայրները Ֆահրիյե Գլխավոր դեր
2015 Կար-չկար Նեհիր
2015 Մի անգամ հեքիաթում
2016-2017 Կյանքի երգը Իպեկ
2017 Իմ հոր մեղքերը Իյեշիմ
2017 7 դեմք

Ծանոթագրություններ խմբագրել