Մելիսա Բիլալ
Մելիսա Բիլալ (1978[1]), ամերիկահայ ակադեմիկոս, համալսարանի դասախոս, էթնո երաժշտության մասնագետ[2][3][4][5]։ Բիլալը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի ականավոր գիտաշխատող է և էթնոերաժշտագիտության ամբիոնի դասախոս։ Նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալականգիտությունների ֆակուլտետի դոցենտ է։
Մելիսա Բիլալ | |
---|---|
Ծնվել է | 1978[1] |
Մասնագիտություն | գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գիտական գործունեություն
խմբագրելՀայագիտություն է դասավանդել Չիկագոյի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի Մերձավոր Արևելքի լեզուների և քաղաքակրթությունների բաժնում։ Մելիսա Բիլալը աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` (MIT) որպես հրավիրված պատմագետ, Կոլումբիայի համալսարանի` Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի ուսումնասիրությունների բաժնում` (MESAAS) որպես հայագիտության հրավիրված դասախոս, Բոազիջի համալսարանում` որպես պատմության դասախոս, Ստամբուլի արևելյան ինստիտուտում` որպես հետդոկտորական ծրագրի գիտաշխատող և Կոլումբիայի համալսարանի «Մելլոն» հետդոկտորական դասավանդման ծրագրի գիտաշխատող երաժշտության գծով[6]։
Գիտական ուսումնասիրությունները ընդգրկում են 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության հիշատակի քաղաքականությունը և հիշողության նեոլիբերալ քաղաքականության քննադատությունը Թուրքիայում բռնության, տեղահանության, օտարման և գոյատևման թեմաներով։ Նրա հետազոտությունները և հրատարակությունները ներառում են Թուրքիայի հայ համայնքում պատմական գիտելիքների ձևավորումն ու փոխանցումը զգայական մակարդակում, երգեցողությունը և հեքիաթասացությունը, երաժշտության ազգագրության պատմությունն ու քաղաքականությունը և հայկական ֆեմինիզմի պատմությունը։
Ավարտին է հասցրել «Ձայնային ստորագրությունները. ռուս-հայկական ռազմագերիների ձայնագրությունները գերմանական համակենտրոնացման ճամբարներում, 1916-1918 թթ․» աշխատանքը։
2006 թվականին խմբագրել է «Ճիչ արդարության համար. հինգ հայ ֆեմինիստ գրողներ Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն (1862–1933)» թուրքերեն գիրքը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://viaf.org/viaf/50425549
- ↑ «Lecture: "A Foe of Injustice and Prejudice: Srpuhi Dussap and the Foundations of Nineteenth-Century Ottoman Armenian Feminist Thought" with Melissa Bilal» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Fellow Melissa Bilal of Turkey Co-Chairs Feminism & Armenian Studies Conference». IIE Scholar Rescue Fund (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Melissa Bilal | Near Eastern Languages and Civilizations». nelc.uchicago.edu. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Melissa Bilal». The UCLA Herb Alpert School of Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 6,0 6,1 «Մելիսա Բիլալ». Zabel. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.