Մելդալ (նորվ.՝ Meldal), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Մելդալ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 613.34 կմ² տարածք[1]։

Մելդալ
նորվ.՝ Meldal

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի նախկին կոմունա
Մտնում է Սյոր Թրյոնդելագ կոմսություն
ՎարչկենտրոնՄելդալ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն համայնքը չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2010)
3,920 (230 տեղ)
Տարածք613.34  (181 տեղ)
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էՕրկդալ, Մելհուս, Միդտրե-Գյոուլդալ, Ռենեբու, Ռինդալ և Hølonda Municipality?
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1636
meldal.kommune.no
Մելդալ համայնքը Սյոր Թրյոնդելագ կոմսության քարտեզին

Համայնքը ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Նախկին անվանումը եղել է Meðaldalr, որը հին իսլանդերեն է։ Ներկայիս անվանումը թարգմանաբար նշանակում է դաշտավայր։

Համայնքի տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որը իր ենթակայության ներքո ունի 1929 և 1988 թվականներին կառուցված երկու կրոնական կառույց։

Մելդալի զինանշանը

խմբագրել

Մելդալ համայնքի զինանշանը հաստատվել է 1985 թվականի փետրվարի 5-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի անիվ, մեջտեղում հասկ։ Այն խորհրդանշում է արտադրությունը և գյուղատնտեսությունը, որոնք զարգացած են համայնքի տարածքում[1]։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Մելդալ համայնքում բնակվում է 3,920 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Մելդալ համայնքի տարածքով հոսում է Օրկլա գետը։ Նրա սահմանին են գտնվում Հոսթովաթնեթ և Սվորքսյոյեն լճերը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)

Արտաքին հղումներ

խմբագրել