Մելանոկրատ ապարներ, մագմատիկ ապարներ, որոնք մուգ գույնի միներալներ (Fe-ով և Mg-ով հարուստ, օրինակ՝ պիրոքսեններ, ամֆիբոլներ, բիոտիտներ) պարունակում են ավելի մեծ քանակությամբ, քան տվյալ ապարի նորմալ միջին տիպը։ Մելանոկրատ ապարները հակադրվում են լեյկոկրատ ապարներին, որոնք աչքի են ընկնում մուգ գույնի միներալների նվազ պարունակությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 382