Մելանի Բատկովսկի (գերմաներեն՝ Melanie Batkowski. փետրվարի 11, 1989(1989-02-11), Ինսբրուք, Ավստրիա), ավստրիացի մարզիկ-սահնակորդուհի։ Մասնագիտացել է բնական սահուղիներով սահքի մրցաձևում։ Մրցումների մասնակցել է 2004 թվականից։ Միջազգային մրցասպարեզում հանդես է եկել 2005 թվականից, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում տիրացել երկուական ոսկե և մեկ արծաթե մեդալի։ Ավստրիայի հնգակի չեմպիոնուհի է մեկտեղանոց սահնակով սահքի մրցաձևում։ Բնական սահուղիներում անցկացված աշխարհի մեծահասակների առաջնություններում նվաճել է երկու ոսկե (խառը թիմով՝ 2005 թ., 2007 թ.), երկու արծաթե (խառը թիմով՝ 2009 թ., 2011 թ.) և մեկ բրոնզե մեդալ (կանանց մեկտեղանոց սահնակով սահքի մրցաձևում՝ 2007 թ.)։

Մելանի Բատկովսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝luger
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 11, 1989(1989-02-11) (35 տարեկան)
Ծննդավայր՝Ինսբրուք, Ավստրիա

Բատկովսկին ոսկե մրցապարգև է նվաճել նաև խառը թիմային մրցաձևում բնական սահուղում FIL-ի Եվրոպայի 2010 թվականի առաջնությունում , որն անց է կացվել Ավստրիայի Սենտ Սեբաստիան քաղաքում։ Բացի այդ, Նա հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության երկու մրցափուլում, ևս հինգ անգամ գրավել է երրորդ տեղը՝ ընդհանուր հաշվարկով։ Նրա ավագ եղբայրները՝ Ռոբերտը և Ֆլորիանը, նույնպես սահնակորդ մարզիկներ են։

Կառավարական պարգևներ խմբագրել

Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալ, 2005 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Բատկովսկի» հոդվածին։