Մելամաղձություն (արձան, Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելամաղձություն (այլ կիրառումներ)


«Մելամաղձություն» արձան, գտնվում է Երևանում, Փավստոս Բուզանդի փողոցում` ՆՓԱԿ-ի դիմաց, տեղադրվել է 2003-ին։

Մելամաղձություն

«Մելամաղձություն» արձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1959
Գտնվում է Փավստոս Բուզանդի փողոց, ՆՓԱԿ-ի դիմաց
Բարձրություն 6,24 մ
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Ճարտարապետ(ներ) Աշոտ Կարապետյան
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության ավարտ 2003, սեպտեմբերի 23
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն

խմբագրել

Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարն այս արձանարձանի գիպսե տարբերակը կերտել էր 1957 թվականին։ Բնօրինակը պահվում է Երևանի Երվանդ Քոչարի թանգարանում։ 6,24 մետր բարձրությամբ (պատվանդանով) բրոնզե այս քանդակը գիպսե այդ քանդակի քառապատիկ ձուլածոն է։Նախագիծը հովանավորել է ճարտարապետ, գրող Ռուբեն Հովհաննիսյանը (գրչանունը՝ Ռ. Բէն)։

«Մելամաղձություն» արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փավստոս Բուզանդի փողոցում գտնվող Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև։ Արձանի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բարերար Ռուբեն Հովհաննիսյանը և Երևանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը միասնաբար քողազերծեցին արձանը։ Նախագիծը նախաձեռնել է ՆՓԱԿ-ը[1]։

Տվյալներ

խմբագրել

Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 4,6 մետր է։

 
Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի ձուլածո նվեր Երևան մայրաքաղաքին Ռուբեն Բենից, ՆՓԱԿ-ից և Քոչարի ժառանգներից, 2013

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել