Մեժայի կոտորած (ալբ․՝ Masakra e Mejës), Կոսովոյի մոտ 340 ալբանացիների զանգվածային սպանություն, որ իրագործել են սերբ ոստիկանները Հարավսլավական բանակի ու սերբական ռազմական միավորումների ուժերով։ Այս կոտորածը, հավանական է, եղել է Կոսովոյի ազատագրության բանակի սերբ վեց ոստիկանների սպանության պատասխանը։ Ալբանացիների սպանությունն իրականացվել է 1999 թվականի ապրիլի 27-ին Ջյակովիցա քաղաքի մերձակայքում գտնվող Մեժա գյուղում Կոսովոյի պատերազմի շրջանակներում։ Տղամարդկանց Մեժայի անցակետում առանձնացրել են փախստականների խմբից` իրենց ընտանիքներից` վերջիններիս կարգադրելով շարունակել ճանապարհը Ալբանիա, իսկ տղամարդկանց սպանել են ճանապարհի մոտ[2][3]։ Մեժայի կոտորածը զոհերի թվով ամենամեծ միջադեպն է եղել Կոսովոյի պատերազմում[4]։

Մեժայի կոտորած
Տեսակսպանդ
ՏեղադրանքMeja?
Տարեթիվապրիլի 27, 1999-ապրիլի 28, 1999 ապրիլի 27, 1999
Զոհվածներ345 մարդ[1]

Նախապատմություն խմբագրել

Մեժան կաթոլիկ փոքրիկ գյուղ է Կոսովոյում, որ գտնվում է Ջյակովիցա քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք։ 1999 թվականի ապրիլի 21-ին` զանգվածային սպանությունից մի շաբաթ առաջ, Կոսովոյի ազատագրության բանակի զինվորները շուրջկալել են ոստիկանական ավտոմեքենան, որի արդյունքում զոհվել են ազգությամբ սերբ վեց ոստիկաններ, այդ թվում` մեկ սպա[5]։ Գյուղի բնակիչների տվյալներով, որոնց հարցաքննել է Human Rights Watch կազմակերպությունը, ոստիկանները Մեժա են ժամանել շագանակագույն Opel Ascona մեքենայով միջադեպից մի քանի րոպե առաջ և հետաքրքրվել են Կոսովոյի ազատագրության բանակի անդամների գտնվելու վայրով[6]։ Սպանվածներից մեկը եղել է Միլուտան Պրաշևիչը, ով մի շարք վկաների ցուցմունքով եղել է էթնիկական զտումների պատասխանատուն, որոնք այդ տարածքում ուղղված են եղել ալբանացիների դեմ[6]։

Դատաստան խմբագրել

Ապրիլի 27-ի առավոտյան հարավսլավական կառավարական զորքերը առանց նախազգուշացման հարձակվել են Մեժա գյուղի վրա` կրակելով ու այրելով տներ[3]։ Գյուղ ներթափանցած սերբ ոստիկանները և ռազմական միավորումները գյուղի բնակիչներին ստիպել են հավաքվել դպրոցի մոտ, որոնցից ուժայինների կողմից առանձնացվել են 15-50 տարեկան 100-150 տղամարդիկ[3]։ Հետո նրանց բաժանել են քսանհոգիանոց խմբերի ու սպանել գլխներին արձակած կրակոցներով[3]։ Նույն ժամանակ` ապրիլի 27-ի առավոտյան, հարավսլավական ու սերբական ուժերը ալբանացիներին կանոնավոր ձևով վտարել են Ջյակովիցայի ու Յունիկի միջև ընկած տներից, որը գտնվում է Ալբանիայի սահմանի մոտ։ Նրանք շրջապատել են գյուղերը` տանտերերին ստիպելով լքել իրենց տները և շարժվել Ալբանիա տանող ճանապարհով։ Փախստականների մի մասն այդ նպատակով տրակտոր է օգտագործել, իսկ մյուս մասը տեղաշարժվել է ոտքով[6]։

Կոսովոյի ալբանացիների շարասյուները ստիպված են եղել գնալ Մեժայի ուղղությամբ, որտեղ սերբ ոստիկանները, որոնցից շատերն իրենց դեմքերը թաքցրել են սև դիմակներով, ձևավորել են հսկիչ անցակետ[6]։ Այնտեղ ոստիկաններն ու զինվորականները պարբերաբար թալանել են փախստականներին, ծեծել նրանց` սպառնալով սպանել, եթե նրանք չհանձնեին իրենց թանկարժեք իրերն ու դրամը[3]։

Այնուհետև հարավսլավական ու սերբական ուժայինները շարասյուներից դուրս են բերել 14-60 տարեկան տղամարդկանց։ Կես օր Մեժայով շարժվող ալբանացիները պնդել են, որ տեսել են հարյուրավոր տղամարդկանց, որոնց սերբերը պահել են հրազենի սպառնալիքի տակ[7]։ Նրանք, ովքեր գյուղով տեղաշարժվել են օրվա երկրորդ կեսին, պնդել են, որ տեսել են մարմինների մեծ կույտ` հաշվելով մոտ 300 սպանված[7]։

Զոհեր խմբագրել

Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմի անկումից հետո հայտնի է դարձել, որ Մեժայի ու Սուվա Ռեկեի զոհերի մարմինները հարավսլավական ներքին գործերի նախարարության համագործակցությամբ տեղափոխվել են ոստիկանության հատուկ հակաահաբեկչական խմբի դաշտային զորամաս, որը գտնվել է Բելգրադի մոտակայքում` Բատայնիցայում, և թաղվել եղբայրական գերեզմաններում[8]։ Բատայնիցայի զանգվածային հուղարկավորությունների արդյունքում հայտնաբերվել են 287 մարդու մնացորդներ։ 2003 թվականի օգոստոսի 1-ին նրանցից 43-ը վերադարձվել են ու թաղվել Մեժայում[9]։ 2005 թվականի օգոստոսի 26-ին ևս 21 ալբանացու մարմին ուղարկվել է Կոսովո և թաղվել Մեժայում[10]։ 2008 թվականի մարտին ճանաչվել են 345 զոհի մնացորդներ, իսկ 32 մարդ համարվել է անհետ կորած։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://books.google.com/books?id=ohz2WtWRapAC
  2. Ball, Howard (2002). War Crimes and Justice: A Reference Handbook. ABC-CLIO. էջեր 197–. ISBN 9781576078990. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KOSOVO/KOSOVA: As Seen, As Told (OSCE Investigation)
  4. Jones, Adam (2006). Genocide: A Comprehensive Introduction. Routledge. էջ 330. Վերցված է 1 января 2017-ին.
  5. «Serb forces `kill 300' in massacre». The Independent. 1 мая 1999. Վերցված է 1 января 2017-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Under Orders: War Crimes in Kosovo
  7. 7,0 7,1 Резня в Межа
  8. Akcija - zločini na Kosovu Արխիվացված 2012-09-06 archive.today
  9. U Meji pokopani posmrtni ostaci 43 Albanaca
  10. U Meji sahrana tela 21 Albanca

Արտաքին հղումներ խմբագրել