Մեթին Աքդյուլգեր (թուրքերեն՝ Metin Akdülger, ապրիլի 10, 1988(1988-04-10), Բուրսա, Թուրքիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։ Մարմնավորել է Մուրադ IV սուլթանի դերը՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում։

Մեթին Աքդյուլգեր
թուրքերեն՝ Metin Akdülger
Ծնվել էապրիլի 10, 1988(1988-04-10) (36 տարեկան)
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինեմատոգրաֆ, դերասան և մոդել

Կենսագրություն խմբագրել

Մեթինը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10-ին Բուրսայում։ Նրա նախնիները Սալոնիկից գաղթած հույներ են եղել։ Հաջողությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Քոչի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին։ Համալսարանում հետաքրքրվել է ֆուտբոլով, սակայն աստիճանաբար սկսել է ներգրավվել համալսարանական թատրոնի ներկայացումներում։ Մեթինը թատերական կուրսերի է հաճախել[1]։

Կարիերա խմբագրել

Դերասանը խաղացել է թատերական չորս ներկայացումներում և կինոյի և հեռուստատեսության վեց դերերում։ 2016 թվականին մարմնավորում է օսմանյան սուլթան Մուրադ IV-ին՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Մեթին Աքդյուլերը զբաղվում է բռնցքամարտով, սիրում դահուկավարել, հետաքրքրված է քայթսերֆինգով և լողով։ Կատարյալ տիրապետում է անգլերենի[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Հերոս Kahraman
2013-2015 ս Մակընթացություն Medcezir Օրքուն Ջիվանօղլու
2014 ֆ Առանց ինձ Bensiz Նեջիփ
2015 ս Տատեր և մայրեր Analar ve Anneler Թահսին Թուհրաջի
2015 ֆ Կոտրված սրտերի բանկ Kırık Kalpler Bankası Թուրան
2016 ս Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան Muhteşem Yüzyıl Kösem Մուրադ IV
2018 ս Անհատականություն Şahsiyet Աթեշ Արբայ
2019-2020 ս Աթիյէ Atiye Օզան Յըլմազ
2020 ս Միակողմանի տոմս դեպի վաղը Yarına Tek Bilet Ալի
2021 ս Ակումբ Kulüp Օրհան Շահին (Նիկո)
2022 ս Իմ և աշխարհի միջև Dünyayla Benim Aramda Կենան

Թատերական ներկայացումներ խմբագրել

  • 2010: «Հիմար Ռոմեո»
  • 2011: «Ձիթապտղի ժամանակ»
  • 2012: «Սկավառակ»
  • 2014: «Մեքենա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Филиппович, Константин. «Метин Акдульгер: фото, фильмография, биография, новости». www.hierapolis-info.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. «İşte '4. Murat'ı canlandıracak oyuncu» (թուրքերեն). Milliyet. 15.6.2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  3. Metin Akdülger Արխիվացված 2018-10-09 Wayback Machine Gökçe Altan Agency

Արտաքին հղումներ խմբագրել