Մակընթացություն (սերիալ)
Մակընթացություն (թուրք.՝ Medcezir), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով: Գլխավոր դերերում հանդես են գալիս Չաղաթայ Ուլուսոյ, Սերենա Սարըքայան, Բարըշ Ֆալայը, Մինե Տուգայը: Հեռուստասերիալը ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2015 թվականի հունիսի 12-ը: Հեռուստասերիալը պատմում է դեռահասների խմբի մասին, ովքեր բնակվում են Ստամբուլի Ալթընքյոյ թաղամասում: Հեռուստասերիալը ցուցադրվել է արտասահմանյան մի շարք երկրներում[1][2]:
Մակընթացություն թուրք.՝ Medcezir | |
---|---|
![]() | |
Ժանր | երիտասարդական, կոմեդիա, մելոդրամա |
Ստեղծող | Էջե Յորենչ |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Գլխավոր դերերում | Չաղաթայ Ուլուսոյ Սերենա Սարըքայա Բարըշ Ֆալայ Մինե Տուգայ Շեբնեմ Դյոնմեզ Հազար Էրգյուչլու Թաներ Յոլմեզ Ալի Աքսյոզ |
Պրոդյուսեր | Քերեմ Չաթայ |
Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 77 |
Էկրաններին է | սեպտեմբերի 13, 2013-ից հունիսի 12, 2015-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Ay Yapım |
Դիստրիբյուտոր | Warner Bros. International Television? |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Յամանը (Չաղաթայ Ուլուսոյ), ով բնակվում է Ստամբուլի Թոզլուդերե թաղամասում, աշխատասեր է, ով տքնաջանորեն աշխատելով փորձում է լավ վաստակել: Իր եղբոր՝ Քենանի ծննդյան տոնին նրանք ձերբակալվում են և բանտարկվում, քանի որ Քենանը ավտոմեքենա էր գողացել գազալցակայանից: Պատահաբար Յամանին ոստիկանատանը տեսնում է հայտնի իրավաբան Սելիմ Սերեզը, ով օգնում է նրան դուրս գալու բանտից: Երբ Յամանի մայրը դուրս է հանում նրան տնից, Յամանը ստիպված զանգահարում է Սելիմին և խնդրում նրա օգնությունը: Նա տեղափոխվում է Ստամբուլի մեծահարուստների Ալթընքյոյ թաղամաս, որտեղ մեկ շաբաթ ժամկետով դառնում է Սերեզների տան այգեպանը՝ բնակվելով նրանց տան դիմաց գտնվող փոքրիկ տնակում: Ալթընքյոյում նա ընկերանում է Սելիմի որդու Մերթի հետ: Նա սիրահարվում է հարևան տանը ապրող Միրայի (Սերենա Սարըքայա): Նրանց սերը անցնում է բազմաթիվ փորձություններով:
Գլխավոր դերերումԽմբագրել
Դերասան | Դեր | Եթերաշրջան | |
---|---|---|---|
1 | 2 | ||
Չաղաթայ Ուլուսոյ | Յաման Քոփեր | ||
Սերենա Սարըքայա | Միրա Բեյլիջե | ||
Բարըշ Ֆալայ | Սելիմ Սերեզ | ||
Մինե Տուգայ | Էնդեր Սերեզ | ||
Թաներ Յոլմեզ | Մերթ Սերեզ | ||
Հազար Էրգյուչլու | Էյլուլ Բուլուտեր |