Մեդվեդևի բնդեռիկ
Մեդվեդևի բնդեռիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Թերթիկաբեղավորներ (Melolonthidae) |
Ցեղ | Pseudopachydema |
Տեսակ | Մեդվեդևի բնդեռիկ (P. medvedevi) |
Միջազգային անվանում | |
Pseudopachydema medvedevi |
Մեդվեդևի բնդեռիկ (լատին․՝ Pseudopachydema medvedevi), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԷգը 9 մմ երկարությամբ մանր բզեզ է, որն ունի խիստ ուռուցիկ, դեպի հետ ձվաձև լայնացող և թույլ փայլով մարմին։ Գունավորումը շիկակարմրավուն կարմիր է, գլուխը և առաջնամեջքը վերնաթևերից նկատելիորեն մուգ են։ Արուն անհայտ է[1]։
Տարածվածություն
խմբագրելՀամարվում է Հայաստանի էնդեմիկ։ Տարածված է Գառնի գյուղի շրջակայքում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է չոր լեռնատափաստաններում։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Օգոստոսին հողը փորելիս բզեզները հավաքվել են փուխր կավահողում[1]։
Պահպանություն
խմբագրելԽիստ սահմանափակ արեալով շատ հազվագյուտ տեսակ է, որն համարվում է Արևելյան Կովկասի էնդեմիկ սեռին պատկանող երկու տեսակներից մեկը։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակից հայտնի են եզակի նմուշներ։
Վտանգ է հանդիսանում հողերի գյուղատնտեսական յուրացումը։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդվեդևի բնդեռիկ» հոդվածին։ |