Մեդվեդգրադ
Մեդվեդգրադ (խորվ.՝ Medvedgrad), լավ ամրացված միջնադարյան ամրոց, որը գտնվում է Մեդվեդնիցա լեռնազանգվածի հարավային լանջերին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Medvedgrad (neighborhood)? |
Վարչական միավոր | Črnomerec? |
Երկիր | Խորվաթիա[1] |
Կառուցված | 13-րդ դար |
Անվանված է | Մեդվեդնիցա |
Շինանյութ | քար |
Ավերվել է | 17-րդ դար |
Իրադարձություններ | շինարարություն և 1590 Neulengbach earthquake? |
Medvedgrad Վիքիպահեստում |
Ամրոցը կառուցվել է Մալի Պլազուր բլրի գագաթին, որն ուներ ամրաշինական մի շարք առավելություններ։ Այս բլուրը Մեդվեդնիցա լեռնաշղթայի լեռնաճյուղն է, որը վեր է բարձրանում Զագրեբի վրա։ Պարզ օրերին քաղաքային ամրոցը տեսանելի է հեռվից, հատկապես նկատելի է նրա բարձր գլխավոր աշտարակը։ Գլխավոր աշտարակի ստորոտում գտնվում է Oltar domovine («Հայրենական զոհասեղան») հուշահամալիրը, որը նվիրված է 1991-1995 թվականներին անկախության համար պատերազմում զոհված խորվաթ զինվորներին[2][3]։
Պատմություն
խմբագրելՄեդվեդգրադ ամրոցը կառուցվել է 13-րդ դարում Իննոկենտիոս IV Հռոմի պապի որոշմամբ, այն բանից հետո, երբ Բաթու խանի զորքերն ավերեցին Զագրեբ բնասահմանը, քանդեցին Հրադեց և Կապտոլ քաղաքները[4]։
Մեդվեդգրադի դիտակետից, 500 մետր բարձրությունից, բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Զագրեբ։ Շինարարությունն իրականացվել է Զագրեբի եպիսկոպոս Ֆիլիպ Տյուրիեի կողմից 1249-1254 թվականներին։ Հետագայում Մեդվեդգրադն անցել է սլավոնական բաների տիրապետությանը[4] (Ստեպան Շուբիչ և այլք)։
1590 թվականի երկրաշարժի ժամանակ ամրոցն ավերվել է և լքվել[5]։
20-րդ դարում ամրոցը վերականգնվել է, և այժմ այնտեղ է գտնվում այն դիտակետը, որտեղից ավելի քան 500 մետր բարձրությունից բացվում է հիանալի համայնապատկեր դեպի Զագրեբ[4][5]։
1472 թվականի մարտի 27-ին Մեդվեդգրադի ամրոցում մահացել է խորվաթ և հունգարացի հայտնի բանաստեղծ, սլավոնական բան Յանուս Պանոնիուսը (Իվան Չեշմիցկի)[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Oltar domovine հուշահամալիրը («Հայրենական զոհասեղան») գլխավոր աշտարակի ստորոտում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ Zagreb Convention Bureau
- ↑ «Contagious Middle Ages». archive.is. 2007 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Calaméo - Medvedgrad, Zagreb, Croatia». webcache.googleusercontent.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 5,0 5,1 «Замок Медведград: достопримечательности Хорватии». vipgeo.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Milorad Živančević (1971). Živan Milisavac (ed.). Jugoslovenski književni leksikon [Yugoslav Literary Lexicon] (սերբա-խորվաթերեն). Novi Sad (Socialist Autonomous Province of Vojvodina, Socialist Republic of Serbia): Matica srpska. էջ 70.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդվեդգրադ» հոդվածին։ |