Մեգան Քեյթ Գեյլ (անգլ.՝ Megan Kate Gale, օգոստոսի 7, 1975(1975-08-07)[1][2], Պերթ, Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի ֆոտոմոդել, դերասանուհի և մոդելավորող[3]։ Մեգանի կարողությունը ներկայումս կազմում է 10 միլիոն դոլար[4]։

Մեգան Գեյլ
Հասակը180 սմ
Ծնվել էօգոստոսի 7, 1975(1975-08-07)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
ԿրթությունJohn Curtin College of the Arts?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ
Համատեղ ապրող(ներ)Շաուն Հեմպսոն
megangale.com

Կենսագրություն խմբագրել

Մեգան Քեյթ Գեյլը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին, Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգի Պերթ քաղաքում՝ անգլիացու և պոլինեզացի մաորիի ընտանիքում։ Մեգանն ունի երկու ավագ եղբայր։ 2003 թվականի դրությամբ նա ապրում է Շվեյցարիայի Տիչինո կանտոնի Լուգանո քաղաքում։

Կարիերա խմբագրել

Տասնութ տարեկան հասակում Մեգանը հայրների Պերթ քաղաքում հաղթել է գեղեցկության մրցույթը։ 1999 թվականին, մի քանի տարի մոդել աշխատելուց հետո, Գեյլը ընդունվել է իտալական «Omnitel» գովազդային հոլովակների նկարահանման համար, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականը։

1999 թվականից սկսած Մեգան նկարահանվել է նաև կինոյում և եղել է մոդելավորող։ 2012 թվականին նա առաջադրվել է «Astra Awards» մրցանակի «Սիրելի անձնավորություն — կին» կատեգորիայում։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի հունվարից Մեգանը ամուսնացած է «Richmond Tigers»-ում աշխատող Շոն Հեմփսոնի հետ (ծնվել է 1988 թվականին)։ Զույգն ունի մեկ տղա՝ Ռիվեր Ալան Թոմաս Հեմփսոնը (ծնվել է 2014 թվականի մայիսի 13-ին)[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Հիացած լուսնով Stregati dalla luna Վիվիանա
2005 ֆ Սթելս Stealth Բժիշկ Օրբիթայի քարտուղարուհին
2010 ֆ Ես էլ եմ քեզ սիրում I Love You Too Ֆրանչեսկա Մորեթթի
2014 ֆ Հրաշքների աշխարհ Wonderland / Ամելյա Ունիդսոն
2014 ֆ Ջրի որոնողը The Water Diviner Ֆաթմա
2015 ֆ Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը Mad Max: Fury Road Վալքիրիա
2016 ֆ Ձիթապտղե քույրերը The Olive Sisters միսիս Մարտինո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Գեյլ» հոդվածին։