Ռոսիա Մոլ

առևտրի բազմաֆունկցիոնալ կենտրոն

Ռոսիա Մոլ, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոն Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տիգրան Մեծի պողոտայում։ Բացվել է 2016 թվականի մարտի 5-ին[1]։ Կառուցվել է «Սիլ Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից։

Ռոսիա Մոլ
Տեսակառևտրի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Վայրփոքր կենտրոն
Հարկեր7
Ստորգետնյա հարկերեռահարկ ավտոկայանատեղի
Մակերես20000 մ²
Բացվածմարտի 5, 2016
Արժեք_
Քարտեզ
Քարտեզ

Տվյալներ խմբագրել

Առևտրի կենտրոնն ունի 5 մուտք` Տիգրան Մեծի պողոտայից (3), Խորենացու փողոցից, անմիջական մուտք Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանից։ Կառույցը գտնվում է փոքր կենտրոնում, ունի 7 հարկ և զբաղեցնում է 20000 քմ առևտրային տարածք։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, ինչպես նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցներից[2]։ Մոլում կան երկկողմանի ավտոկայանատեղիներ՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում։

2021 թվականից Ռոսիա մոլին կից մեկնարկել է  A դասի գերժամանակակից բիզնես կենտրոնի կառուցումը, որի տարածքը կազմում է 14000 քմ։ Բիզնես կենտոնը ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2024 թվականին։

Մոլում գործում են`
  • Մանկական համալիր` Play Space
  • Foodetory
  • Nav Coffeeshop
  • Carrefour OVS
  • OVS
  • Terranova
  • LC Waikiki
  • VLV centre
  • Miniso
  • MikeSport
  • Kari
  • Uno Shoes
  • Ankasa
  • Bookinist
  • Mary Parfume
  • Mobile Centre
  • Real Store
  • Tab Game
  • Black Style
  • Vernissage

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նախագահն այցելել է Երևանի մետրոպոլիտեն, ապա ներկա է գտնվել «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  2. Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ բացված «Ռոսիա մոլ»-ը 350 նոր աշխատատեղ է ստեղծել

Արտաքին հղումներ խմբագրել