Մեգալոպոլիս (քաղաք)
Մեգալոպոլիս[3], Մեգալոպոլ (հուն․՝ Μεγαλόπολις[2] ή Μεγαλόπολη[4]), փոքրիկ քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 430 մետր բարձրության վրա, Պելոպոնես թերակղզու կենտրոնական մասում, Աթենքից 154 կիլոմետր հարավ-արևմուտք։ Պելոպոնես կղզեխմբում Արկադիայի կղզեխմբային միավորում նույնանուն դեմոսի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 5748 մարդ[2]։
Մեգալոպոլիս | ||
Μεγαλόπολις | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Հիմնադրված է | մ. թ. ա. 371 թ. | |
Մակերես | 16,126[1] կմ2 կմ² | |
ԲԾՄ | 430 մետր | |
Բնակչություն | 5748[2] մարդ | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2791 | |
Փոստային դասիչ | 222 00 | |
Պաշտոնական կայք | megalopoli.gr | |
| ||
Քաղաքի հարավ-արևմտյան հատվածում անցնում է 7 ճանապարհը և եվրոպական E65 մարշրուտը։ Քաղաքի արևմտյան հատվածում անցնում է ազգային 7՝ Կորինթոս-Կալամատա ճանապարհը։ Մեգալոպոլիս և Կրեստենա քաղաքները իրար է կապում ազգային 76 ճանապարհը։
ՊատմությունԽմբագրել
Հին հունական քաղաք Մեգալոպոլը կառուցվել է մ. թ. ա. 371 թվականին՝ Էպամինոնդի ակտիվ մասնակցությամբ, երբ Արկադիայի 35 աքսորավայրեր միացվեցին։ Քաղաքը երկար ժամանակ եղել է Սպարտայի մրցակիցը և մինչև իսկ Հունաստանի գրավումը հռոմեացիների կողմից նաև Պելեպոնեսում հակասպարտացի ուժերի հենարանը։ Հայտնի բռնապետներն են Արիստոդեմը, Արտիլի որդին (կառավարել է մինչև մ. թ. ա. 253 թվականը), այնուհետև Լիդիադը։ Քաղաքի անվանումը ընդհանրացվել է և վերափոխվել «մեգապոլիս» և «մեգալոպոլիս» տերմինների։
Մեգալոպոլիս դիմոսԽմբագրել
Մեգալոպոլիս դեմոսի կազմի մեջ է մտնում Օրեստիոն գյուղը։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 5779 մարդ[2]։ Տարածքը կազմում է 16,126 քառակուսի կիլոմետր[1]։
Անվանում | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Մեգալոպոլիս | 5748 |
Օրեստիոն | 31 |
ԲնակչությունԽմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 5255[4] |
2001 | 5915[4] |
2011 | 5748[2] |
Ճանաչված տեղացիներԽմբագրել
- Ֆիլոպոմեն (մ. թ. ա. 253—183 թվականներ) — Ախեյական միության ռազմավար, ում անվանել են «վերջին էլին».
- Պոլիբիոս (մոտավոր մ. թ. ա. 200—120) — պատմաբան, պետական գործիչ և զորապետ
- Լեոնիդաս Զերվաս (1902—1980) — քիմիկոս
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 354. — ISSN 1106-5761.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. Հունաստան.
- ↑ 4,0 4,1 4,2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22