Արչիլ Բուդուևիչ Մդիվանի (վրաց.՝ არჩილ ბუდუს ძე მდივანი, հունիսի 30, 1911(1911-06-30), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1937(1937-09-13)), XX դարի 30-ական թվականների ուժեղագույն ԽՍՀՄ թենիսիստ, վրացի առաջին թենիսի սպորտի վարպետ (1936)։ 1931—1935 թթ. ԽՍՀՄ 10 լավագույն թենիսիստների շարքում էր։ 1934—1936 թթ. Էդուարդ Նեգրեբեցկու հետ ԽՍՀՄ չեմպիոն զույգային կարգում։ ԽՍՀՄ չեմպիոն ԴԻՆԱՄՈ կազմում(1936), Լենինգրադի քառակի չեմպիոն (1932—1936)։ Արչիլ Մդիվանիի մարզիչը Յան Գոմերն էր։

Արչիլ Մդիվանի
վրաց.՝ არჩილ ბუდუს ძე მდივანი
Ծնվել էհունիսի 30, 1911(1911-06-30)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 13, 1937(1937-09-13) (26 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունթենիսիստ
Ծնողներհայր՝ Polikarp Mdivani?
 Archil Mdivani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արչիլ Մդիվանին ծնվել է Թբիլիսիում, հայտնի բոլշևիկ-ազգային ուկլոնիստ Բուդու Մդիվանիի ընտանիքում։ Նա հիանալի կրթություն է ստացել, բայց ընտրել է թենիսը որպես իր կյանքի հիմնական զբաղմունք։ 1932 թ. Նեգրեբեցկու հետ տեղափոխվում է Լենինգրադ։ Ահա թե ինչ էր ասում Էդուարդ Նեգրեբեցկին զույգային խաղի իր խաղընկերոջ մասին.

  Արչիլն իսկական շոումեն էր, նրան միշտ ուղեկցում էր երկրպագուների ամբոխը։ Նրա խաղն անկրկնելի էր։ Իր ցատկերով, վազքով ու էլեգանտությամբ նա խաղը յուրօրինակ երևույթ էր դարձնում։ Նրա մոտ հատկապես կատարյալ էր ստացվում ցատկով հարվածը գլխի վերևում, ինչը հիացմունք էր առաջացնում հանդիսատեսի մոտ։ Արչիլի կորստից հետո ես այլ խաղընկերներ եմ ունեցել (Եվգենի Կուդրյավցեվ, Նիկոլայ Օզերով, Եվգենի Կորբուտ), բայց նա ինձ համար միակն էր, անկրկնելին ու լավագույնը  

:

Ընտանեկան ողբերգությունն ու մահը խմբագրել

1936 թ. Արչիլ Մդիվանին Անրի Կոշեի հետ մասնակցում է համատեղ մարզումների ու մրցախաղերի։ Նույն թվականին հոր ձերբակալման հետ կապված վերադառնում է Թբիլիսի։ 1936—1937 թթ. ամբողջ Մդիվանի ընտանիքը ճնշումների տակ էր։ 1936 թվականին գնդակահարվեց հայրը։ 1937 թ. գնդակահարվեցին մայրը՝ Ցուցունյան, և եղբայրները՝ Շալվան և Գեորգին, իսկ քույրը՝ Մերին ուղարկվեց ճամբար, որտեղ ի վերջո գնդակահարվեց 1939 թվականին։ Արչիլ Մդիվանին շարունակեց խաղալ, բայց 1937 թ. ապրիլին Մոսկվայի ԲԿՍԱ հյուրանոցում ձերբակալվեց։ 1937 թ. մայիսի 15-ին "Կարմիր սպորտ" շաբաթաթերթը գրեց, որ Վրաստանի ֆիզկուլտուրայի ակտիվի նիստի ժամանակ սպորտային կոմիտեի ներկայացուցիչ Սեմեն Միլշտեյնը հայտարարել է, որ «վնասազերծվել է ազգի թշնամի Արչիլ Մդիվանին»։

Ռեաբիլիտացիա խմբագրել

 

Հատված Արչիլ Մդիվանիի դեմ հարուցված դատական գործի ռեաբիլիտացիայից. «ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի N46-02-4887/56 որոշման համաձայն 1957 թ. հուլիսի 5-ից ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից 58-8 հոդվածով (հանցագործության նախօրոք պլանավորված կազմակերպում և իրագործում) դատապարտված 1911 թ. ծնված Արչիլ Բուդուևիչ Մդիվանիի նկատմամբ հարուցված դատական գործը, որը 1937 թ. սեպտեմբերի 13-ին իրագործվել էր խստագույն ձևով (գնդակահարություն), չեղյալ է համարվում ապացույցների բացակայության պատճառով»։ Նման ողբերգական ավարտ ունեցավ վրացի լեգենդար թենիսիստ Արչիլ Մդիվանիի կյանքը։ Նա ընդամենը 26 տարեկան էր։

2001 թ. հունիսի 30-ից՝ Արչիլ Մդիվանիի ծննդյան 90-ամյակի հետ կապված, այն բնակարանում, որտեղ ապրել է հայտնի թենիսիստը, բացվեց հուշատախտակ։ Հուշատախտակի գրառման մեջ ասվում է, որ այդ բնակարանում 1911-1937 թվականներին բնակվել է լեգենդար թենիսիստ Արչիլ Մդիվանին։

Աղբյուրներ խմբագրել

  • Ռուսական թենիս։ Հանրագիտարան։ Կազմող-հեղինակ՝ Բորիս Ֆոմենկո։ Մոսկվա, 1999 թվական։
  • Թենիս։ Հեղինակ՝ Վլադիմիր Գոգլիձե։ Թբիլիսի, 2001 թվական (վրացերեն)։
  • Վրացական սպորտի հանրագիտարան։ Թբիլիսի, 2005 թվական (վրացերեն)։

Արտաքին հղումներ խմբագրել