Մաքսիմ Ցիհալկո

ֆուտբոլիստ

Մաքսիմ Վլադիմիրովիչ Ցիհալկո (բելառուս․՝ Максім Уладзіміравіч Цыгалка[1], մայիսի 27, 1983(1983-05-27), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2020(2020-12-25)), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Մաքսիմ Ցիհալկո
բելառուս․՝ Максім Цыгалка
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1983(1983-05-27)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 25, 2020(2020-12-25) (37 տարեկան)
Հասակ 185 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է «Դինամո-Յունի» երիտասարդական ակումբում։ Հետո խաղացել է Մինսկի «Դինամո»-ում, որտեղ 5 տարի մնալուց հետո տեղափոխվել է «Նաֆթան»։ 2007 թվականին տեղափոխվել է ղազախական ակումբ «Կայսար»։ 2008 թվականի ամռանը վերադարձել է Հայաստան, որտեղ ստորագրել է պայմանագիր «Բանանց» ակումբի հետ և մասնակցել է առաջնության 4 խաղի։ Նույն թվականին տեղափոխվել է «Սավիտ Մոգիլյով», որտեղ խաղացել է մինչև ակումբի գործունեության դադարեցումը՝ 2009 թվականին։ 2010 թվականին՝ 26 տարեկանում, ավարտել է իր կարիերան մշտական տրավմաների պատճառով։

Ազգային հավաքականի կարիերա խմբագրել

2023 թվականի ապրիլին Բելառուսի ազգային հավաքականում մասնակցել է 2 խաղի ընդդեմ Ուզբեկստանի հավաքականի։ Առաջին տնային խաղում Ցիհալկոն բացել է հաշիվը՝ գոլ խփելով հանդիպման 26-րդ րոպեին (2:2)։

Անձնական կյանք խմբագրել

Յուրիի երկվորյակ եղբայրը ևս ավարտել է իր կարիերան տրավմաների պատճառով։

Փոփ մշակույթը նրա մասին խմբագրել

Մաքսիմը և, ավելի փոքր չափով, նրա եղբայրը՝ Յուրին, համբավ են ձեռք բերել ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ նրանց ներկայացրել են Sports Interactive-ի «Championship Manager» և «Football Manager» համակարգչային խաղերում, հատկապես CM 01/02-ում։ Երկու խաղացողներն էլ տվյալների բազայում էին՝ լավ մեկնարկային վիճակագրությամբ և շատ մեծ ներուժով, և, մասնավորապես, Մաքսիմը կարող էր դառնալ համաշխարհային կարգի խաղացող, քանի որ նա շատ լավ հայտնի է «Football Manager» շարքի երկրպագուների շրջանում և համարվում է խաղի լեգենդներից մեկը[2][3]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բելառուսի գավաթակիր՝ 2002-2003
  • Բելառուսի չեմպիոն՝ 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Умер белорусский форвард Максим Цыгалко». sports.ru. 25 декабря 2020. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. «Spotlight on CM/FM Legends : Maxim Tsigalko and Cherno Samba». footmanager.co.uk. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին.
  3. Rob Smyth (2008 թ․ նոյեմբերի 14). «The Joy of Six: great Championship/ Football Manager players». The Guardian.