Մաքսիմ Գորկու հուշարձան (Յալթա)

հուշարձան Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու հուշարձան (այլ կիրառումներ)

Մաքսիմ Գորկու հուշարձան (ռուս.՝ Памятник Максиму Горькому), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Յուրի Գագարինի անվան ծովամերձ զբոսայգու մուտքի մոտ։ Կանգնեցվել է 1956 թվականին ռուս գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (Մաքսիմ Գորկի) պատվին։

Մաքսիմ Գորկու հուշարձան
Մաքսիմ Գորկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1956
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Հուշարձան խմբագրել

Յալթայի «Օրեանդա» հյուրանոցի հետնամասում սկսվում է Յուրի Գագարինի անվան ծովամերձ զբոսայգին։ Նրա մուտքի դիմաց կանգնած է Ա. Մ. Գորկու հուշարձանը։ Հեղինակային խումբը ստեղծել է երիտասարդ Գորկու հիշվող կերպար[1]։

Բրոնզե քանդակը պատկերում է շեղօձիք վերնաշապիկով և լայնեզր գլխարկով Գորկուն, որը կանգնած է դիորիտե պատվանդանին[2]։

Դեպի հուշարձանը տանող կածանի սկզբում, դիորիտե քարաբեկորի վրա, փորագրված են գրողի խոսքերը, որոնք, ասես, ուղղված են քայլողին[1].

  Իմ ուրախությունն ու հպարտությունը նոր ռուս մարդն է, նոր պետության կառուցողը։ Ընկե՛ր։ Իմացի՛ր և հավատա՛, որ դու երկրի վրա ամենաանհրաժեշտ մարդն ես։ Անելով քո փոքր գործը՝ դու սկսել ես ստեղծել իսկապես նոր աշխարհ։
- Մ. Գորկի
 

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1956 թվականի ապրիլի 30-ին՝ գրողի մահվան 20-րդ տարելիցի նախօրեին[2]։ Մոսկվայից ժամանել է գրողի կինը՝ Եկատերինա Պավլովնա Պեշկովան, ներկա են եղել բազմաթիվ գրողներ, տեղի բնակիչներ, որոնք հանդիպել էին Ա. Մ. Գորկու հետ[1]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկին Ղրիմ այցելել է 1891 թվականին՝ Ռուսաստանում ոտքով զբոսնելու ժամանակ։ Հետագայում նա հաճախ է եկել Հարավային ափ, հանգստացել Յալթայում, Միսխորում, Ֆորոսի մոտ՝ «Տեսելի» ամառանոցում։ Վերջին անգամ Գորկին «Տեսելիում» եղել է 1936 թվականին՝ մահից որոշ ժամանակ առաջ[1]։

Խորհրդանշական է, որ Յալթայում տեղադրված առաջին հուշարձաններից էին Չեխովի և Գորկու քանդակները, որանք գտնվում են գրեթե հարևանությամբ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник А. М. Горькому».
  2. 2,0 2,1 «Памятник Горькому в Ялте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.