Մաքսիմիլիան Միտելշտեդտ

գերմանացի ֆուտբոլիստ

Մաքսիմիլիան Միտելշտեդտ (գերմ.՝ Maximilian Mittelstädt, մարտի 18, 1997(1997-03-18)[1][2], Բեռլին, Գերմանիա[1]), գերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի պաշտպան։

Մաքսիմիլիան Միտելշտեդտ
գերմ.՝ Maximilian Mittelstädt[1]
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1997(1997-03-18)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա[1]
Հասակ 178 սանտիմետր[1]
Քաշ 69 կիլոգրամ[1]
Դիրք պաշտպան, կիսապաշտպան և winger

Ակումբային կարիերա

խմբագրել

Միտելշտեդտը «Հերտայի» ակադեմիա է տեղափոխվել 15 տարեկանում։ Դարձել է Գերմանիայի պատանիների չեմպիոն։ 2014 թվականից խաղում է երկրորդ թիմում։ 2015/16 մրցաշրջանից հրավիրվել և մարզվել է հիմնական թիմի հետ։ 2015 թվականի օգոստոսի 15-ին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ՝ երեք տարի ժամկետով[3]։ 2016 թվականի մարտի 2-ին Բունդեսլիգայում նորամուտը նշել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում՝ 90-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Սալոմոն Կալուի փոխարեն[4]։ Ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացրել է երեք խաղ, մյուս երկուսը դուրս է եկել մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել է 90 րոպե։ 2018/19 մրցաշրջանից հետո Միթելշտադտը վաղաժամ երկարաձգել է պայմանագիրը «Հերտայի» հետ[5]։ 2023 թվականի հունիսի 7-ին եռամյա պայմանագիր է կնքել «Շտուտգարտ» ակումբի հետ[6]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Հրավիրվում է Գերմանիայի պատանեկան հավաքականներ։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մեկնելու թեկնածու է եղել։ 2024 թվականի մարտի 14-ին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Նիդեռլանդների հավաքականների դեմ ընկերական խաղերին[7]։ Նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում (2:0), խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել ամբողջական հանդիպում[8]։ Ընդգրկվել է Եվրոպայի 2024 թվականի տնային առաջնության հավաքականի կազմում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.herthabsc.de/de/teams/profis/page/133-383-133--.html?p=10272&t=html/portraits&id=16363_de
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Hertha-Youngster Maximilian Mittelstädt „Mama, ich hab' einen Termin bei Preetz!"» (գերմաներեն) — berliner-zeitung.de. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Hertha BSC Berlin - Eintracht Frankfurt» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  5. Максимилиан Миттельштадт продлил контракт с «Гертой» (19.05.2019) [1] Արխիվացված 2020-02-13 Wayback Machine
  6. «VfB sign Maximilian Mittelstädt». www.vfb.de/en. 2023 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  7. «Start ins EM-Jahr mit sechs Neulingen und sechs Rückkehrern». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  8. «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  9. «UEFA Euro 2024: All squads and players full list». Olympics.com. 2024 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Միտելշտեդտ» հոդվածին։