Մաքոքահյուսություն, գեպյուրային ձեռագործ ժանյակի տեխնիկա։ Մաքոքով գործված ցանց-քողը լայնորեն կիրառվել է միջնադարյան հայ կանանց տարազներում։ Օգտագործվում է նաև սփռոցների, ծածկոցների, անձեռոցիկների զարդարման մեջ։ Այս տեխնիկայով կարելի է պատրաստել նաև ականջօղեր, ժանյակներ, կախազարդեր, ձեռնոցներ ու դիմակներ։

Մաքոք
Մաքոքնենր

Ծագում

խմբագրել

Մաքոք բառը մագոգ կամ մագուգ բառի ձևափոխված տարբերակն է[1]։ Վերջիններս ստացել են գործիքի իմաստը՝ մակույկին նման լինելու պատճառով։ Հատկանշական է, որ այս գործիքով են գործվել նաև ձկնորսական ցանցերը։

Պատմություն

խմբագրել

Մաքոքահյուսությունն ունի արևելյան՝ թերևս հայկական ծագում։ Հնում այս տեխնիկան օգտագործվել է խիստ կիրառական նպատակներով։ Հայտնի չէ, թե երբ է ձեռքով հյուսվող ցանցը փոխարինվել մաքոքահյուս ցանցով (թառով)։ Եվրոպայում մաքոքահյուսությունը հայտնի է ֆրիվոլիտէ (ֆր. «թեթևամտություն») անվամբ։

Մաքոքահյուսությունը եվրոպական արվեստում

խմբագրել

18-րդ դարի եվրոպական գեղանկարչության մեջ կարելի է հանդիպել «օրիորդը մաքոքով» սյուժեին։ Նմանօրինակ բազմաթիվ գործերից են՝

  • Բենջամին Վեսթի (1738-1820) «Շառլոթ թագուհին և իր դուրտրը» (պահվում է Լոնդոնում՝ Սբ Ջեյմսի պալատում)
  • Նաթիե Ջան-Մարկի (1685-1766) «Մարիա Ադելաիդայի դիմանկարը» (պահվում է Վերսալի պալատում)
  • Ջոշուա Ռեյնոլդսի (1723-1792) «Ալբեմարլեի դքսուհին» (պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում)

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սոֆյա Գալֆայան, «Վասպուրականի ժանյակ»

Արտաքին հղումներ

խմբագրել