Մաքոք, 1․ ջուլհակահաստոցի աշխատանքային գործիք, նախատեսված է միջնաթելի անցկացման համար և պարունակում է այնպիսի քանակությամբ թել, որ բավարարի հաստոցի երկարատև աշխատանքին։ Մաքոք պատրաստում են փայտի ամուր տեսակներից, մամլած փայտանյութից։ Մաքոքը կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ մետաղից։ Այն պետք է լինի թեթև և ողորկ։

Ջուլհակահաստոցի մաքոք

2․ Մաքոք երկթել (մաքոքային), կարման կարի մեքենաներում, թելը կարի մեջ մտցնող աշխատանքային գործիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 366